• Սիոնիստական ռեժիմը դերակատարություն է ունեցել Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության գործում

Աֆղանստանի ազգային միաբանության գործադիր տնօրենի տեղակալը հայտարարել է, որ Աֆղանստանի հարավ-արևելյան շրջանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մեջ դերակատար է եղել Սիոնիստական ռեժիմը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Մոհամեդ Մոհաղեղը  շաբաթ օրը հայտնել է, որ Սիոնիստական ռեժիմը աջակցում է հարձակումն իրականացրած ԻԼԻՊ ահաբեկչական խմբին և սա վկայում է իսլամի և մուսուլմանների նկատմամբ սիոնիստների թշնամության մասին: 

Ուրբաթ օրը երկու ահաբեկիչներ մտնելով Գարդիզի «Էմամ Զաման» մզկիթը կրակ են բացել աղոթարարների վրա և պայթեցրել են իրենց վրա կրած պայթուցիկ նյութերը:

Այս հարձակման հետևանքով զոհվել է 31 և վիրավորվել 81 մարդ:

Aug 04, 2018 12:38 Asia/Yerevan
Մեկնաբանություններ