• Սիոնիստական ռեժիմը ոտնահարում է  պաղեստինցիների իրավունքները

Պաղեստինյան իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) մամուլի գրասենյակը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը մեկ ամսվա ընթացքում (հուլիս) ավելի քան 1000 անգամ խախտել է պաղեստինցիների իրավունքը Հորդանան գետի արևմտյան ափում և Ղոդսում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի մամուլի գրասենյակը հստակեցրել է, որ հուլիսին սիոնիստական զորքերը Ղոդսում 327 անգամ  խախտել են պաղեստինցիների իրավունքները, այդ թվում` բախումների ժամանակ ձերբակալվել են 109 պաղեստինցիներ, և ևս 39 հոգի վիրավորվել են:

Զեկույցում նշվում է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների դեմ իրականացրած  հարձակումների թիվը հասել է 927-ի, սիոնիստները նաև քանդել են պաղոստինցիներին պատկանող 39 տներ և ոչնչացրեր են նրանց գույքը:

Զեկույցի համաձայն, Հորդանանի արևմտյան ափում Իսրայելի զորայինների կրակոցից նահատկվել են 3 և  վիրավորվել 172  պաղեստինցիներ:

ՀԱՄԱՍ-ի մամուլի գրասենյակը հավելել է.-«Սիոնիստական ավանաբնակները հուլիսի 27-ին ներխուժել են Ալ-Աղսա մզկիթ և 60 անգամ ևս հարձակվել են պաղեստինցիների վրա»:

 

Aug 04, 2018 17:10 Asia/Yerevan
Մեկնաբանություններ