• Սիոնիստական ռեժիմը վերսկսել է  Լիբանանի հետ սահմանին բաժանարար պատի կառուցումը

Սիոնիստական ռեժիմը,որը վերջերս Լիբանանի բանակի նախազգուշացումից հետո դադարեցրել էր սահմանային բաժանարար պատի կառուցումը, դարձյալ վերսկսել է այն: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ բետոնե պատեր փոխադրող բեռնատար մեքենաները կանգնեցվել են  Լիբանանի հարավում գտնվող Քաֆար Քալա սահմանային կետում և բռնագրավյալ Պաղեստինի հետ սահմանային գոտու երկայնքում և այսօր առավոտյան  ամբարձիչներն սկսել են պատերի տեղադրման աշխատանքը:

Ի դեպ Սիոնիստական ռեժիմի զորայինները ևս տեղակայվել են պատերի կառուցման մերձակա տարածքում:

Լիբանանի բանակն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիոնիստական ռեժիմը գերազանցել է թույլատրելի սահմանը: Այդ բողոքից հետո մի քանի օր դադարեցվեց բաժանարար պատի կառուցման աշխատանքը:

2006 թվականին Լիբանանի դեմ Իսրայելի 33-օրյա պետերազմի ավարտից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևը, Սիոնիստական ռեժիմին զերծ է պահում Լիբանանի դեմ թշնամական քայլերից, սակայն ռեժիմն անտեսելով այդ բանաձևը, մշտապես խախտել է  այդ երկրի ցամաքային, օդային ու ծովային տարածքները:

 

Պիտակ

Aug 06, 2018 17:24 Asia/Yerevan
Մեկնաբանություններ