• ԱՄՆ կառավարության նոր նախագիծը՝ «Պաղեստինը քարտեզից ջնջելու» վերաբերյալ

Ամերիկյան Foreign Policy թերթը գրել է.«ԱՄՆ կառավարությունը, մասնավորապես այդ երկրի նախագահի փեսան Երուսաղեմը բռնագրավող ռեժիմին աջակցելու շրջանակում ձգտում է Պաղեստինի ամբողջությամբ վերացմանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան և խորհրդական՝ Ջերդ Քուշները Միջին Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության  (UNRWA) բյուջեն կրճատելով փորձում է ենթահող ստեղծել  պաղեստինցիներին  տեղահան անելու,  Պաղեստինը քարտեզի  վրայից ջնջելու և սիոնիստների երազանքն իրականացնելու համար:

UNRWA-ն իր աշխատանքն սկսել է 1949 թվականին Սիոնիստական ռեժիմի օկուպացիայի հետևանքով տեղահան եղած պաղեստինցիներին օգնելու համար:

Ամերիկյան թերթը նշել է.«Պաղեստինի վիճակագրական ծառայության գրասենյակի համաձայն՝ 70 տարի անցնելուց հետո, Պաղեստինի ժողովրդի մեծ մասը գտնվում են ապաստանյալի կարգավիճակում և նրանց թիվը 700 հազարից հասել է 5 միլիոնի»:

«ԱՄՆ Կոնգրեսը ևս վերջերս ճնշում է գործադրում ՄԱԿ-ի նկատմամբ UNRWA գործակալությանը կանխիկ օժանդակություններից զրկելու նպատակով, այս մասին վկայում է հունվարի 11-ին ուղարկված էլեկտրոնային մի նամակի բովանդակության բացահայտումը»,-գրել է  Foreign Policy թերթը:

Aug 08, 2018 18:29 Asia/Yerevan
Մեկնաբանություններ