• Սիոնիստական ռեժիմը կարևորում է Գազայի գոտու վրա հարձակումները շարունակելու անհրաժեշտությունը

Չնայած միջազգային նախազգուշացումներին, հինգշաբթի գիշեր Սիոնիստական ռեժիմի անվտանգության կաբինետը հատուկ նիստից հետո ընդգծել է Գազայի գոտու վրա հարձակումները շարունակելու անհրաժեշտությունը:

Սիոնիստական ռեժիմի հանրային ռադիոյի հաղորդմամբ, Իսրայելի կաբինետը ռեժիմի բանակին հրահանգել է խստացնել Գազայում տեղակայված պաղեստինյան խմբերի դեմ հարձակումները:

Չորեքշաբթի երեկոյան մեկնարկել են Գազայի գոտու վրա Իսրայելի բանակի ավիահարձակումները:

Ավելի վաղ Ֆրանսիան ու Գերմանիան մտահոգություն էին հայտնել Գազայում տեղի ունեցող բախումների սրման կապակցությամբ և կողմերին կոչ էին արել վերջ տալ լարվածություններին:

Հինգշաբթի երեկոյան Սիոնիստական ռեժիմի կործանիչները Գազայում ռմբակոծել եմ մի մշակութային կենտրոն, ինչի հետևանքով վիրավորվել է 18 պաղեստինցի:

Սիոնիստական ռեժիմի բանակը հաղորդել է, որ դիմադրության ուժերի կողմից 150 հրթիռ ու ականանետ է արձակվել օկուպացված տարածքներին ուղղությամբ և «Երկաթյան գմբեթ» համակարգը խոցել է միայն 25 հրթիռներ:

Aug 10, 2018 16:31 Asia/Yerevan
Մեկնաբանություններ