• Գազայում իրականացված ռմբակոծություններից զոհվել է 4 պաղեստինցի և վիրավորվել են 40 ուրիշներ

Պաղեստինի առողջապահության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ անցած երկու օրվա ընթացքում սիոնիստների կողմից Գազայի ռմբակոծման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 40 մարդ:

Այս հաղորդագրության մեջ անդրադառնալով պաղեստինցի հղի կնոջ ու իր մանկահասակ երեխայի նահատակությանը Պաղեստինի առողջապահության նախարարությունը հավելել է.«40 վիրավորներից 18-ը վիրավորվել են հինգշաբթի երեկոյան Գազայի արևմտյան հատվածում գտնվող «Մեսհալ» մշակութային կենտրոնի ռմբակոծման հետևանքով: Վիրավորները բուժման համար փոխադրվել են հիվանդանոց:

Միևնույն ժամանակ հինգշաբթի գիշեր ՀԱՄԱՍ շարժման խոսնակ «Հազեմ Ղասեմը» հայտարարել է.«Այս վայրենաբարո արարքի նպատակն է հարվածել Գազայի հատվածում խաղաղության հաստատման համար Եգիպտոսի կողմից տարվող ջանքերը և վկայում է արաբական ազգի բոլոր տարրերի հետ Սիոնիստական ռեժիմի թշնամության մասին»:

Չորեքշաբթի գիշեր Սիոնիստական ռեժիմի կործանիչները նույնպես Գազայի վրա իրականացրած հարձակման ընթացքում մի հղի կնոջ ու նրա 1.5 ամյա երեխայի նահատակության պատճառ են դարձել:

Մյուս կողմից երեկ սիոնիստաբնակ ավանների վրա Պաղեստինի դիմադրության հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել են այս ավանների 31 բնակիչներ:

Aug 10, 2018 16:32 Asia/Yerevan
Մեկնաբանություններ