• Երկու նահատակր և 84 վիրավոր՝ «Վերադարձի իրավունք» երթի 20-րդ ուրբաթ օրվա ընթացքում

Պաղեստինի առողջապահության նախարարությունն ուրբաթ գիշեր տեղեկացրեց Գազայի հատվածում «Վերադարձի իրավունք» մեծ երթի 20-րդ ուրբաթ օրվա ընթացքում երկու պաղեստինցիների նահատակության և 84 ուրիշների վիրավորվելու մասին:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Պաղեստինի առողջապահության նախարարությունը հավելեց. «Ուրբաթ օրվա վիրավորների մեջ են 5 փրկարարներ և մեծ թվով կանայք ու երեխաներ»:

Գազայի հատվածում «Վերադարձի իրավունք» խաղաղ երթը սկսվել է «Հողի օր» մարտի 30-ից և դեռ շարունակվում է:

Մարտի 30-ից ի վեր, այս երթի ընթացքում իսրայելցի զորայինների կրակոցներից նահատակվել են ավելի քան 150 և վիրավորվել 17500 պաղեստինցիներ:

Շատ երկրներ, այդ թվում ԻԻՀ-ն և միջազգային տարբեր կազմակերպություններ, դատապարտել են սիոնիստների այս ոճրագործությունը:

 

 

Aug 11, 2018 06:45 Asia/Yerevan
Մեկնաբանություններ