• Իրանցի բժիշկները զննում են Լիբանանի ճամբարներում բնակվող պաղեստինցի հիվանդներին

Իրանցի առանց սահմանների բժիշկները Լիբանանի Հեզբոլլահին կապված բժիշկների հետ միասին զննում են Լիբանանի ճամբարներում բնակվող պաղեստինցի հիվանդներին:

Հղում անելով «Ալ-Ղոդս» ինտերնետային կայքին, «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրանցի առանց սահմանների բժիշների խումբը Լիբանանի Հեզբոլլահին կապված բժիշկների հետ միասին Ալ-Բադավի ճամբարի Ալ-Շաֆա բուժկենտրոնում զննել են 244 հիվանդների:

«Հանուն Պաղեստինի ազատագրման Ժողովրդական ճակատի» կենտրոնական կոմիտեի անդամ Ֆաթհի Աբու Ալին բարձր է գնահատել իրանցի բժիշկների ծառայությունը:

Ալ-Ահդ ինտերնետային կայքը գրել է.«Իրանցի առանց սահմանների բժիշկների խումբը Լիբանանի Հեզբոլլահին կապված բժիշկների հետ միասին օգոստոսի 7-ից տարբեր ճամբարներում անվճար բուժում են պաղեստինցի հիվանդներին»:

Լիբանանում 12 ճամաբար է նախատեսված պաղեստինցի փախստականների համար: Այդ երկրի ճամբարներում տեղակայված բոլոր փախստականները կանգնած են աղքատության, գործազրկության և առողջապահական խնդիրների առջև:

Պիտակ

Aug 11, 2018 18:33 Asia/Yerevan
Մեկնաբանություններ