• Սիոնիստների հետ բախումներում վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ

Օկուպացված տարածքների հյուսիս արևելյան Շաաֆաթ գաղթակայանում սիոնիստ բռնազավթիչների հետ բախումների ժամանակ տասնյակ մարդիկ են վիրավորվել և թունավորվել են արցունքաբեր գազ շնչելու հետևանքով :

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ գաղթակայանի դեմ սիոնիստների շաբաթ օրվա հարձակման ժամանակ ծանր բախումներ են տեղի ունեցել օկուպանտ ուժերի և պաղեստինցիների միջև: Սիոնիստները ձայնային ռումբերի և արցունքաբեր գազի օգնությամբ հարձակվել են պաղեստինցիների վրա, իսկ պաղեստինցի երիտասարդները քարեր նետելով փորձել են ինքնապաշտպանվել:

Մեկ այլ լուրի համաձայն, Սիոնիստական ռեժիմի կործանիչները շաբաթ օրը Գազայի արևելյան Մալեքայի և Արևելյան գերեզմանոցի տարածքում հրթիռներ են արձակել պաղեստինցի երիտասարդների կողմը:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ հարձակումների հետևանքով վիրավորվել են երկու պաղեստինցիներ:

Aug 12, 2018 12:05 Asia/Yerevan
Մեկնաբանություններ