• Կանադացի իրավաբանը պատերազմական ոճրագործ է ճանաչել Սիոնիստական ռեժիմին

Կանադացի իրավաբանը և միջազգային փաստաբանը պատերազմական ոճրագործություն է որակել պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի քայլերը:

Հինգշաբթի օրը Presstv հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Էդվարդ Կարիգանն ասել է. «ՄԱԿ-ը և միջազգային կառույցները լռում են պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների մասին»:

Կանադացի իրավաբանն ավելացրել է. «Խնդիրը ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի կառուցվածքն է, որտեղ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ունեն վետոյի իրավունք և վետո են դնում Իսրայելի դեմ ցանկացած բանաձևի վրա»:

Կարիգանը նշել է. «Իսրայելի ռեժիմն ավելի քան մեկ տասնամյակ պաշարել է Գազայի հատվածում ապրող պաղեստինցիներին՝ նրանց զրկելով դեղերից, սննդից, բժշկական օգնություններից և այլ անհրաժեշտ հարմարություններից»:

Պիտակ

Aug 16, 2018 18:08 Asia/Yerevan
Մեկնաբանություններ