• Ալ-Բարղուսի .«Սիոնիստական ռեժիմի հետ հրադադարը պաղեստինցիների կարմիր գիծն է »

Պաղեստինի ազգային նախաձեռնության շարժման գլխավոր քարտուղարն անդրադարձել է Գազայի հատվածի պաշարմանը վերջ դնելու անհրաժեշտությանն, ասելով.«Պաղեստինցիների կարմիր գիծը՝ Սիոնիստական ռեժիմի հետ հրադադարի հաստատումն է: Պաղեստինցիները մինչև ռեժիմի տապալումը շարունակելու են իրենց պայքարը»:

«Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մոստաֆա Ալ-Բարղուսին ավելացրել է.«Պաղեստինյան խմբերի Կահիրե մեկնելու գլխավոր պատճառը պաղեստինցիների ազգային հաշտության իրականացումը և տարաձայնություններին վերջ դնելն է»:

«Պաղեստինյան բոլոր խմբերը պետք է միասնական լինեն՝ «Դարի գործարքը» ամերիկյան նախագծի դեմ պայքարի հարցում, քանի որ պաղեստինցիներին սպառնում է հրեաների հողերի մասին օրենքի հաստատումը, Պաղեստինի հրեականացման և սիոնիստական ափարթայդի համակարգի ամրապնդման վտանգը».-հավաստիացրել է նա:

Սիոնիստական ռեժիմի հետ հրադադարի հաստատման մասին Ալ-Բարղուսին ասել է.«Իսրայելի օկուպանտ ու ռասիստ ռեժիմի հետ հրադադարի հաստատումը համարվում է պաղեստինցիների կարմիր գիծը, քանի որ պաղեստինիները երբեք չեն հրաժարվելու ափարթայդի ռեժիմի դեմ պայքարից»:

 

Պիտակ

Aug 18, 2018 16:37 Asia/Yerevan
Մեկնաբանություններ