• Ջաբերի Անսարի.«Շուտով տնտեսական ոլորտում, ստորագրվելու է Սիրիայի հետ Իրանի ռազմավարական համաձայնությունը»

Քաղաքական հարցերով Իրանի արտգործնախարարի ավագ օգնականը հայտնել է, որ վերջնակացվել է տնտեսական ոլորտում Սիրիայի հետ ռազմավարական համաձայնությունը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարին ասել է.«Պայմանագրեր են կնքվել Սիրիայի հետ և վերջնականացման փուլում է գտնվում հատկապես տնտեսական ոլորտում համաձայնագիրը և բանակցությունները գրեթե ավարտվել են»:

Ջաբերի Անսարին հավաստիացրել է, որ խաղաղության շրջան մուտք գործող Սիրիան մեծ շուկա է Իրանի համար:

Իրան-Սիրիա տնտեսական պատվիրակության երկկողմ նիստը օգոստոսի 18-ին կայացել է Դամասկոսում, մասնակցությամբ Իրանի ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարարության ծրագրավորման ու ռեսուրսների կառավարման հարցերով տեղակալ՝ Ամիր Ամինիի և Սիրիայի տնտեսության նախարար՝ Սամեր Ալ-Խալիլի միջև:

Նիստի ավարտին որոշվեց, Իրան-Սիրիա համատեղ հանձնաժողովի  առաջիկա գերագույն նիստում, ստորագրել տնտեսական ու մշակութային ոլորտներում երկու երկրի միջև ռազմավարական փաստաթուղթը:

Aug 19, 2018 18:10 Asia/Yerevan
Մեկնաբանություններ