• Ռամի Համդոլլահ.«Միջազգային հանրությունը պետք է Իսրայելի ռեժիմին պարտավորեցնի հարգել մարդասիրական կանոնները»

Պաղեստինի Ազգային միասնություն կառավարության վարչապետն ասել է.«Միջազգային հանրությունը Իսրայելի ռեժիմին պետք է պարտավորեցնի հարգել մարդասիրական օրենքները և մարդու իրավունքների միջազգային սկզբունքները»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, մարդասիրական քայլերի միջազգային օրվա առիթով, իր ֆեյսբուքյան էջում Ռամի Համդոլլահը գրել է.«Աշխարհին կոչ ենք անում կանխարգելիչ քայլեր ձեռնարկել Իսրայելի զավթիչ ռեժիմի բռնությունների դիմաց Պաղեստինի իրավազրկված ժողովրդին պաշտպանելու համար»:

Պաղեստինի Ազգային միասնություն կառավարության վարչապետը կարևորել է Պաղեստինի փախստականների աջակցության գործակալությանը (UNRWA) ցուցաբերվող միջազգային օգնությունների հավելումը:

Նա նշել է, որ Պաղեստինի ժողովրդին օգնելը ՄԱԿ-ի և միջազգային հանրության մշտական պարտավորություններից է համարվում:

Պիտակ

Aug 19, 2018 18:46 Asia/Yerevan
Մեկնաբանություններ