• Ալբարադեին բողոքել է ԱՄՆ-ի հակապաղեստինյան նոր քայլի նկատմամբ  արաբ ղեկավարների պահած լռության նկատմամբ

Եգիպտացի հանրահայտ դիվանագետը դատապարտել է արաբական երկրների լռությունը՝ ԱՄՆ-ի կողմից պաղեստինցիներին հատկացվող օգնությունների կրճատման նկատմամբ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԳԱՏԷ-ի նախկին գլխավոր քարտուղար Մոհամմեդ Ալբարադեին իր թուիթերյան էջում գրել է.«Բոլորին հայտնի է, թե ինչ  է ԱՄՆ-ն անում Պաղեստինի համար, այդուհանդերձ բոլոր արաբական երկրները լռություն են պահել»:

Օգոստոսի 24-ին, ԱՄՆ-ը հայտարարեց, որ չեղարկում է Գազայի գոտուն և Հորդանան գետի արևմտյան հատվածի բնակչությանը 200 միլիոն դոլար աջակցության հատկացումը:

Անցած հունվարի 16-ին ԱՄՆ-ը հայտարարեց, որ դադարեցնում է Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությանը (UNRWA) 65 միլիոն դոլարի օգնության հատկացումը:

«Դարի գործարք» ամերիկյան նախագծի համաձայն, Ղոդսը հանձնվելու է Սիոնիստական ռեժիմին, պաղեստինցի փախստականները չունեն վերադարձի իրավունք և Պաղեստինին է պատկանելու միայն Գազայի գոտին և Հորդանան գետի արևմտյան հատվածը:

Չնայած արաբական երկրների պահած լռությանը, իսլամ աշխարհի տարբեր ժողովուրդներն ու խմբավորումները, ինչպես նաև որոշ միջազգային կառույցներ բողոքել են Իսրայելի զավթիչ ռեժիմի նկատմամբ Վաշինգտոնի ցուցաբերած հովանավորության դեմ:

Aug 26, 2018 17:34 Asia/Yerevan
Մեկնաբանություններ