• Բահրեյնի Ալ-Վաֆա իսլամական շարժում.«ԱՄՆ-ը մասնակից է եմենցի կանանց ու երեխաների սպանությանըմ»

Հաղորդագրություն տարածելով, Բահրեյնի Ալ-Վաֆա իսլամական շարժումը դատապարտել է սաուդցի ոճրագործների կողմից եմենցի կանանց ու երեխաների սպանությունը և հայտարարել, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները մասնակից են Եմենում տեղի ունեցող ոճրագործություններին:

Բահրեյնի «Մանամա փոստ» օրաթերթի լրագրության համաձայն, Բահրեյնի Ալ-Վաֆա իսլամական շարժման տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Սաուդցիներն իրենց ոճրագործություններում առաջ են անցել Սիոնիստական ռեժիմից, որովհետև Սաուդյան Արաբիան միտումնավոր կերպով կոտորում է եմենցի կանանց ու երեխաներին և այդ ոճրագործություններն իրականացվում են ԱՄՆ-ի ուղղակի հովանավորությամբ»:

«ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիային զենք ու զինամթերք տրամադրելով, մասնակից է Եմենի ժողովրդի դեմ պատերազմում».-ասված է Բահրեյնի Ալ-Վաֆա իսլամական շարժման հաղորդագրության մեջ:

Պիտակ

Aug 26, 2018 18:16 Asia/Yerevan
Մեկնաբանություններ