Շաբաթ օրը Բաղդադում կայացել է Իրաքի, Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության փոխնախարարների ներկայությամբ Սիրիայի անվտանգության հարցով քառյակ կոմիտեի հանդիպումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ հանդիպումը, որը առաջին անգամ անցկացվեց չորս երկրների բարձրագույն զինվորական պաշտոնյաների մակարդակով, քննարկվեց ահաբեկչության դեմ պայքարի վերջին ռազմավարությունը, հատկապես Սիրիայում: 

Հանդիպման շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի միջազգային հարցերով տեղակալ գեներալ Ղադիր Նեզամիփուրն ասել է. «Այդ համագործակցությունը կարող է զգալի ազդեցություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում»:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը, Սիրիան և Իրաքը, 2015 թ.-ից ի վեր ձևավորել են ահաբեկչության դեմ պայքարի չորս կոալիցիա: Առայժմ չորս երկրները պարբերաբար անցկացրել են քառակողմ հանդիպումներ:

Սիրիայի և Իրաքի բանակները վերջերս կարողացել են  ԻԻՀ և ռուսական խորհրդականների օգնությամբ  երկու երկրներում պարտության մատնել ԻԼԻՊ ահաբեկչական խմբին : 

 

Sep 02, 2018 11:36 Asia/Yerevan
Մեկնաբանություններ