• Սիոնիստական ռեժիմի  ռազմական ինքնաթիռների հարձակումը Սիրիայի Համայի տարածքի դեմ

Սիրիական ԶԼՄ-ները երկուշաբթի գիշեր տեղեկացրել են Համայի արևմտյան արվարձանում գտնվող Վադի-ալ-Էյն տարածքի դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռների հարձակման մասին:

Սիրիայի բանակը հայտարարել է, որ դիմակայել է Համայի արևմտյան արվարձանի դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռների հրթիռային հարձակմանը:

Տեղական աղբյուրները հայտարարել են, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետախուզել ու ոչնչացրել է իսրայելյան հինգ հրթիռներ:

Ահաբեկիչներին պաշտպանելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով, Իսրայելը  հարվածում է Սիրիայի բանակի դիրքերին:

ԻԻՀ խորհրդատվական օժանդակություններով և Ռուսաստանի աջակցությամբ, Սիրիայի բանակը կարողացավ   այդ երկրում հաղթել  ԻԼԻՊ ահաբեկչական խմբին:

Ահաբեկչական մյուս խմբերը նունյպես պարտություն են կրում:

Իսրայելը խիստ մտահոգ է Սիրիայում ահաբեկիչների կրած պարտությունից:

 

Sep 05, 2018 06:44 Asia/Yerevan
Մեկնաբանություններ