• Սիրիայում հայտնաբերվել է սիոնիստական ռեժիմի արտադրության զենք ու զինամթերքի պահեստ

Սիրիայի բանակը հայտարել է, որ Ղունայթարա նահանգի ազատագրված գյուղերում հայտնաբերել և առգրավել է ամերիկյան և իսրայելական արտադրությամբ մեծ քանակությամբ զենք, զինամթերք և բժշկական սարքավորումներ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիրիայի բանակը Ղունայթարա նահանգի ազատագրված տարածքներում հայտնաբերել է մեծ քանակությամբ ամերիկյան  TOW հրթիռներ, իսրայելական հրթիռներ, դիպուկահար հրացաններ և  այլ սարքավորումներ, ներառյալ արհեստական արյուն, որոնք պատկանում են «սպիտակ սաղարտավորներ» խմբին:

Ավելի վաղ Սիրիայի բանակի կողմից այդ երկրի տարբեր շրջաններում, ներառյալ Դամասկոսի, Դերայի և Ղունայաթրայի նահանգներում հայտնաբերվել ու առգրավել է  ահաբեկիչներին պատկանող ամերիկյան և իսրայելական  զենք ու զինամթերք :

Սիրիայի իշխանությունների և ահաբեկիչների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն և Ռուսաստանի միջնորդությամբ, հարավային Ղունեյթրայի նահանգի զինված ահաբեկիչները տեղափոխվել են Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգը:

Sep 06, 2018 11:49 Asia/Yerevan
Մեկնաբանություններ