• Բասրայում բողոքները շարունակվում են. զոհվել է 9 և վիրավորվել 104 մարդ

Իրաքի հարավային Բասրա քաղաքում բռնարարքներով հագեցած բողոքի ցույցերը շարունակվում են արդեն երրորդ օրը: Մինչ այժմ այդ ցույցերի ժամանակ զոհվել է 9 և վիրավորվել է 104 մարդ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրաքի մարդու իրավունքների հանձնաժողովը հինգշաբթի օրը մի հաղորդագրություն տարածելով, մտահոգություն է հայտնել Բասրա նահանգում ժողովրդական բողոքների ընթացքում բռնարարքների սրման կապակցությամբ :

Բասրա նահանգի մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Մեհդի Ալ-Թամիմին ասել է. «Կառավարությունը Բասրայի խնդիրները կարգավորելու համար լուրջ լուծումներ պիտի գտնի և պատասխանատվության կանչի մարդասպաններին»:

Բասրայի ժողովուրդը, որ երկու ամիս առաջ դրեց Իրաքի հարավային ու կենտրոնական նահանգներում ծառայությունների անբարվոք վիճակի, էլեկտրականության խիստ պակասի, ջրի աղիության ու սակավության և իր տարրական կարիքներն ապահովելու հարցում կառավարության անկարողության դեմ բողոքների մեկնարկը, մի քանի օր է ինչ կրկին փողոց է դուրս եկել և բողոքում է քաղաքային ջրի աղիության ու աղտոտվածության դէմ, ինչի հետևանքով արձանագրվել են թունավորման հարյուրավոր դեպքեր:

Sep 06, 2018 17:21 Asia/Yerevan
Մեկնաբանություններ