• Արաբիայի ռեժիմը փլուզվում է. Բրիտանիայի  համալսարանի դասախոս

Բրիտանիայի համալսարանի դասախոսի համոզմամբ, Ալե Սաուդի ռեժիմը փլուզվում է:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Բրիտանիայի համալսարանի դասախոս Մադավի Ալ-Ռաշիդը հինգշաբթի օրը Լոնդոնում կայացած «Չաթեմ Հաուս» հետազոտական կենտրոնի նիստում նշել է, որ Արաբիայում Մոհամմեդ Բեն Սալմանի  գահաժառանգ նշանակվելուց հետո երկրում տիրող իրավիճակն անկայուն : դարձել: Նրա խոսքերով. «Ալե Սաուդի ռեժիմը ներսից փլուզվում է»:

«Բեն Սալմանի ուժ ստանալուց հետո Արաբիայում կալանավորվել են հազարավոր քաղաքական ակտիվիստներ: Ժողովուրդը  բողոքում է ու այս վիճակը երկար չի կարող տևել»,-հայտարարել է համալսարանի դասախոս:

«Բրիտանիան պետք է հնարավորինս շուտ պիտի իր ճանապարհը բաժանի Արաբիայից, քանի որ այդ երկրի զարգացումներն ի վերջո լարվածություն են մտցնելու կողմերի միջև հարաբերություններում»,-նկատել է Ալ-Ռաշիդը:

Բրիտանիայի ու Արաբիայի միջև սերտ հարաբերությունների առկայությամբ հանդերձ, եվրոպական այդ երկրում բողոքում են տարածաշրջանում Ալե Սաուդի գործունեության, մասնավորապես Եմենի պատերազմում այդ ռեժիմի ոճրագործությունների դեմ:

Արաբիայի գահաժառանգի Լոնդոն կատարած վերջին այցի ժամանակ, հարյուրավոր բողոքարարներ հանրահավաք կազմակերպելով Բրիտանիայի վարչապետի  գրասենյակի դիմաց վանկարկեցին «Մահ Ալե  Սաուդին» կարգախոսը:

Պիտակ

Sep 07, 2018 03:19 Asia/Yerevan
Մեկնաբանություններ