• Պարագվայի դեսպանատունը Թել Ավիվ փոխադրելու որոշումը մեծ հարված էր Նեթանյահուին. սիոնիստական օրաթերթ

Սիոնիստական «Իսրայել Ալ-Յոմ» օրաթերթը գրել է.«Պարագվայն իր դեսպանատունը Ղոդսից Թել Ավիվ տեղափոխելով, ծանր հարված է հասցրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին»:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ, հինգշաբթի օրը «Իսրայել Ալ-Յոմ» օրաթերթը հավելել է.«Նեթանյահուն փորձում էր Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու հարցում համոզել մյուս երկրներին, սակայն այդ խնդրի ճիշտ հակառակը պատահեց»:

Սիոնիստական օրաթերթի զեկույցում ասված է.«Կոլումբիան վերջերս պատոնապես ճանաչել է Պաղեստին երկիրը և Պարագվայը նույնպես հետ է կանգնել Ղոդսն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու քայլից»:

2018թ. Գվատեմալայի ու ԱՄՆ-ի դեսպանատները Ղոդս փոխադրվելու քայլից հետո Պարագվայը նույնպես հետևեց նրանց քայլին, սակայն սեպտեմբերի 5-ին փոխեց իր որոշումը՝ դեսպանատունը տեղափոխելով՝ Թել Ավիվ:

Պիտակ

Sep 07, 2018 16:41 Asia/Yerevan
Մեկնաբանություններ