• Սիրիայի բանակը ռազմական գործողություն է սկսել Համայում և Իդլիբում

Սիրիայի բանակը ռազմական գործողություններ է սկսել Իդլիբի շրջակայքում եւ Համայում տեղակայված ահաբեկիչների դեմ:

ԶԼՄ-ները հաղորդել են, որ Սիրիայի բանկի հրետանին ռմբակոժել է ահաբեկիչների դիրքերը Թամանիայի և Ալ-Թահի տարածքներում և ոչնչացրել է նրանց հետակետերը: 

Սիրիայի  բանակի կողմից նաև ոչնչացվել է  Իդլիբում գտնվող Թալ Ալես գյուղում ահաբեկիչների  ռազմական վերապատրաստման բազան :

Բանակի հրետանային ստորաբաժանումները, ռմակոծելով Հեմայի հյուսիսային արվարձաններում ահաբեկչական խմբերի դիրքերը, վիրավորել են մի քանի ահաբեկիչների:

Սիրիայի բանակը այժմ հավաքել է հարյուրավոր տանկեր, զրահամեքենաներ ու զինտեխնիկա,  կենդանի մարդուժ՝ Իդլիբ  և Համահա քաղաքները ազատագրելու ռազմական գործողություն իրականացնելու համար:

Sep 08, 2018 16:22 Asia/Yerevan
Մեկնաբանություններ