• Ալե Սաուդի արքայական ընտանիքը ներսից փլուզվում է

Սաուդյան Արաբիայի նախկին ներքին գործերի նախարարը, աննախադեպ հայտարարություն է կատարել: Նա նշել է, որ Սաուդյան վարչակարգի ներքին տագնապը և արտաքին քաղաքականության արկածները ռեժիմը դնում են ոչ թե արտաքին թշնամիների, այլ ներքին հակասությունների և քայքայման ճանապարհին:

Սաուդյան Արաբիայի նախկին ներքին գործերի նախարար Արքայազն Ահմադ Բին Աբդուլազիզն ասել է.-«Թագաժառանգ Մալեք Սալմանը պատասխանատու է ներքին և արտաքին բոլոր չարիքների համար»: 

Նա հավելել է.-«Սաուդյան Արաբիայի երիտասարդ  թագաժառանգը իշխանության է եկել մի քայլով, որն ավելի նման է հեղաշրջման»:

Սաուդյան արքայազնի  խոսքերով, Բեն Սալմանի շտապ գործողությունները, հատկապես արքայական ընտանիքի անդամների  կալանավորումը եւ Բին Սալմանի արտասահմանյան ծավալման  քաղաքականությունները, երկրի՝ ներսից փլուզման ամենակարևոր պատճառն են:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ Բին Սալմանի նշանակումից հետո, ով տարածաշրջանում հետևում է ամերիկա-իսրայելական քաղաքականությանը, տասնյակ առևտրականներ, հոգևորականներ, արքայազներ և հոգևորականներ ձերբակալվել ու բանտարկվել են:

Sep 08, 2018 17:17 Asia/Yerevan
Մեկնաբանություններ