• ԱՄՆ-ն կանգնած է Բասրայի անհանդարտությունների կուլիսներում. Հաշդ-ալ-Շաաբի

Իրաքի ժողովրդային հավաքազորի կազմակերպություն՝ Հաշդ-ալ-Շաաբիի տեղակալը շաբաթ գիշեր հայտարարել է, որ այս կազմակերպությունն իր տրամադրության տակ ունի տեղեկություններ, որոնք ապացուցում են, որ Բասրայում վերջին անհանդարտությունների կուլիսներում կանգնած են ԱՄՆ-ի դեսպանատունն ու հյուպատոսարանը:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, Աբու Մահդի Ալ-Մոհանդեսը նշել է. «Որոշ անձինք ԱՄՆ-ի առաջնորդությամբ ավերեցին ու հրդեհեցին հանրային վայրերը, Ալ-Հաշդ-ալ Շաաբիի կայանները և դիվանագիտական վայրերն այդ թվում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարում Իրաքին օժանդակած միակ երկրի՝ Իրանի հյուպատոսարանը»:

Իրաքի աշխարհազորի կազմակերպության տեղակալը նշել է, որ Բասրայում ԱՄՆ-ի հյուպատոսարանը վերջին խռովությունների միջոցով ձգտում է պատերազմ հրահրել Իրաքի շիա կուսակցությունների միջև: Նա ընդգծել է. «Որևէ ժամանակ Իրաքի շիա կուսակցությունների և կամ այլ դավանքների միջև պատերազմ ու բախում չի ծագի»:

«Բասրայի վերջին դեպքերն ապացուցեցին կառավարության ձախողումը և պատասխանատուների, ընդորում վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի մեծ բացթողումները»,-հայտարարել ք Ալ-Մոհանդեսը:

Բասրայում ցույցերը վերջին օրերին բռնարարքների են վերածվել:

Ուրբաթ գիշեր մի խումբ հանրային ծառայությունների անբարվոք վիճակի դեմ բողոքի շրջանակներում ներխուժեցին Բասրայում ԻԻՀ հյուպատոսարանի շենքը: Այս ոտնձգության ընթացքում հրդեհվեց Իրանի հյուպատոսարանի շենքը:

Sep 09, 2018 06:05 Asia/Yerevan
Մեկնաբանություններ