• Սիոնիստական ավանների բնակիչները ներխուժել են Ալ Աղսա մզկիթ

Տասնյակ ավանաբնակ սիոնիստներ հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա:

Այսօր առավոտյան, 160  ավանաբնակ սիոնիստներ, հարձակվելով Ալ-Աղսայի վրա, սրբապղծել են այդ  մզկիթը:

Սիոնիստական ռեժիմի գյուղատնտեսության նախարար Ուրի Արիելը, սիոնիստական զորքերի պաշտպանության ներքո, ավանաբնակների հետ մտել է Ալ-Աղսա մզկիթ:

Չնայած մզկիթի խնամակալների բողոքին, Սիոնիստական ռեժիմի բնակիչները Ալ-Աղսա մզկիթում կազմակերպել են Թալմուդյան արարողություն : 

Իսրայելի ոստիկանությունը կիրակի առավոտյան հրեական նոր տարվա նախաշեմին տեղակայվել է  մզկիթի հարեւանությամբ եւ անվտանգության միջոցներ  է հաստատել այս վայրում:

Սիոնիստական բնակիչները միտումնավոր կերպով ամեն օր ներխուժում են Ալ-Աղսա մզկիթ:

Այս սրբավայրը դարձել է սիոնիստ ավանաբնակների ու զորայինների ասպատակության վայրը: Նրանք նպատակ ունեն վերացնել Երուսաղեմի իսլամական ու քրիստոնեական ինքնությունը և այն փոխարինել սիոնիզմի խորհրդանիշներով: 

Ավելի վաղ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել էր, որ  Ալ-Աղսա  մզկիթը պատկանում է մուսուլմաններին և որեւէ կապ չունի հրեաների հետ: 

Sep 09, 2018 17:17 Asia/Yerevan
Մեկնաբանություններ