• Եվրոպական հինգ երկրների զգուշացումը Սիոնիստական ռեժիմին

Ի հետևումն զավթված Ղոդսի արևելքում գտնվող Խանա-ալ-Ահմե գյուղն ավերելու մասին Սիոնիստական ռեժիմի որոշման, եվրոպական հինգ երկրներ զգուշացրել են այդ ռեժիմին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բրիտանիայի ԱԳ նախարարությունը երկուշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է, որ այդ երկիրը Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի ու Իտալիայի հետ միասին իր մտահոգությունն է հայտնում  Խան-ալ-Ահմեր գյուղն ավերելու Սիոնիստական ռեժիմի որոշման կապակցությամբ և հաստատում, որ այդ քայլը լուրջ հետևանքներ կունենա:

Հաղորդագրության մեջ ասված է, որ «Խան-ալ-Ահմեր» գյուղը Պաղեստինի ապագա պետության միատարրության պահպանման համար ռազմավարական նշանակություն ունի:

Բրիտանիայի ԱԳ նախարարությունն անդրադառնալով «Խան-ալ-Ահմեր» գյուղն ավերելու և նրա բնակիչներին արտաքսելու Սիոնիստական ռեժիմի դատարանի չորեքշաբթի օրը հրապարակած վճռին, ընդգծել է. «Իսրայելին կոչ ենք անում հրաժարվել այս գյուղն ավերելու մասին ընդունած որոշումը գործադրելուց, քանի որ դրա արդյունքում ավերվելու են դպրոցները և տարածքի բնակչությունը տարագրվելու է»:

Սիոնիստական ռեժիմի դատարանը չորեքշաբթի օրը հրապարակած վճռով հրահանգեց ավերել  Խան-ալ-Ահմեր  գյուղի պաղեստինցի բնակիչների տները և այս գյուղում բնակվող տասնյակ պաղեստինցի ընտանիքների տեղահան հանել:

 Խան-ալ-Ահմեր գյուղը գտնվում է սիոնիստական երկու քաղաքավանների հարևանությամբ

ՄԱԿ-ը, ԵՄ-ն և պաղեստինցի իրավապաշտպաններն ավելի վաղ, դատապարտելով  Խան-ալ-Ահմեր գյուղն ավերելու Սիոնիստական ռեժիմի որոշումը, նման քայլը լուրջ արգելք էին համարել պաղեստինյան ազատ ու անկախ պետության ստեղծման ճանապարհին:

 

Sep 11, 2018 06:46 Asia/Yerevan
Մեկնաբանություններ