• ՌԴ.«Իդլիբում քիմիական հարձակման բեմադրությունը սկսվել է»

ՌԴ-ի ՊՆ-ն հայտնել է, որ լրավամիջոցները ներկա են Սիրիայի Իդլիբում, որպեսզի Իդլիբի քիմիական շինծու հարձակման մասին հաղորդումներ ու լուրեր պատրաստեն:

Ռաշա թուդեյ հեռուստաընկերության հաղորդմամբ, Սիրիայում ՌԴ ՊՆ-ի հետ կապպված ռուսական կենտրոնը հայտարարել է, որ արևմտյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները և ահաբեկիչների հետ կապված խմբերը, որոնք գործուղվել են Իդլիբի վրա քիմիական շինծու հրաձակումը նկարահանելու համար, այսօր այս տարածքում սկսել են իրենց աշխատանքը:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստված տեսանյութերը, որպես Դամասկոսի կառավարության քիմիական զենք կիրառելու շինծու ապացույցներ, տրամադրվելու են լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերին:

Կենտրոնը հայտնել է, որ քիմիական շինծու հարձակումը իրականացնելու համար քլորի բաղադրությամբ քիմիական նյութերով երկու կոնտեյներ տրամադրվել են «Ահրար Ալ-Շամ» ահաբեկչական խմբին:

Sep 11, 2018 18:53 Asia/Yerevan
Մեկնաբանություններ