• Թույլ չենք տա, որ ահաբեկիչները որպես վահան օգտագործեն Սիրիայի ժողովրդին. Ռուսաստան

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիայի բոլոր տարածքներում ահաբեկչությանը վերջ տալը Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նպատակն : Նա ասել է. «Թույլ չենք տա, որ ահաբեկիչները Սիրիայի ժողովրդին որպես մարդկային վահան օգտագործեն»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վասիլի Նեբնեզիան երեքշաբթի օրը Սիրիայի հարցով Թեհրանի նիստի արդյունքների մասին զեկուցելու նպատակով հրավիրված ԱԽ-ի նիստում նշելով, որ հնարավոր չէ անտեսել Իդլիբում ահաբեկիչների ներկայությունը, հավելել է. «Թեհրանի նիստը կրկին ապացուցեց, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար քաղաքական լուծումից բացի այլ ելք գոյություն չունի»:

Նեբնեզիան հավելել է, որ Թեհրանի նիստի արդյունքները մի հաղորդագրության տեսքով ներկայացվել են ԱԽ-ին: Նա ասել է. «Ռուսաստանն, Իրանն ու Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու և Սիրիայի ժողովրդի տառապանքին վերջ տալու համար պատրաստ են օգտվել իրենց առավելագույն կարողությունից»:

Վասիլի Նեբնեզիան  նշել է, որ Սիրիայի քաղաքական անկախությունը, միասնականությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանության իրավունքի հանդեպ հարգանքը, Սիրիայի հարցի կապակցությամբ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի  կողմնորոշումների հիմքում ընկած կարևոր սկզբունքներն են համարվում: Նա հավելել է. «Թեհրանի նիստի համատեղ հաղորդագրությունը խաղաղ քաղաքացիների զոհվելը կանխելու նպատակով անհրաժեշտ է համարել ահաբեկիչներին առանձնացնել զինված այն խմբերից, որոնք պատրաստ են բանակցության համար»:

«Աստանայի գործընթացի իրականացման համար ընդհանուր պայմանավորվածությունը Թեհրանի նիստի մյուս կարևոր արդյունքն էր»,-հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը:

 

Sep 12, 2018 06:34 Asia/Yerevan
Մեկնաբանություններ