• Սիրիան լրջորեն է տրամադրված Իդլիբն ահաբեկիչներից մաքրելու հարցում

ՄԱԿ-ի գրասենյակում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ասել է. «Դամասկոսը վճռակամ է Իդլիբ նահանգը Ջեբհաթ-ալ-Նուսրայից ու ահաբեկչական այլ խմբերից մաքրելու հարցում»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հեսամեդդին Ալան Սիրիայի հարցով Թեհրանի նիստի արդյունքները զեկուցելու նպատակով Ռուսաստանի դիմումի համաձայն Ժնևում գումարված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում ասել է. «Խաղաղ քաղաքացիների պաշտպանությունը Սիրիայի կառավարության գերակայությունն է»:

«Սիրիայի իշխանությունները խաղաղ քաղաքացիների հեռացման համար ապահով անցուղիներ ստեղծելու պատրաստակամություն ունեն և մարդասիրական օժանդակություններ կատարելու հարցով դիմում ենք ՄԱԿ-ի փրկարարական կազմակերպություններին»,-հավելել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը:

Ավելի վաղ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալեմը Իդլիբի դեմ քիմիական հարձակման համար նախագծված սցենարի կապակցությամբ ասել էր. «ԱՄՆ-ն քիմիական զենքը պատրվակ է ծառայեցնում՝ Սիրիայի դեմ հարձակումն արդարացնելու համար»:

«ԱՄՆ-ն միայն իր նպատակները չի իրագործում Սիրիայում, այլ նաև հետապնդում է Իսրայելի նպատակները»,-հավելել է Մոալեմը:

Sep 12, 2018 11:17 Asia/Yerevan
Մեկնաբանություններ