• ՀԱՄԱՍ-ը կարևորում է դիմադրության շարունակվելը Գազայի գոտուց սիոնիստների դուրս գնալու 13-րդ տարելիցին

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ը կարևորում է զինված պայքարի ու դիմադրության շարունակվելը Գազայի գոտուց սիոնիստների դուրս գնալու 13-րդ տարելիցին:

2005 թ. սեպտեմբերի 12-ին, վարչապետ Արիել Շարոնի օրոք, Սիոնիստական ռեժիմը  կատարելապես նահանջեց Գազայի գոտուց և Գազայից հեռացան սիոնիստ բանակայիններն ու ինը հազար  սիոնիստ ավանաբնակներ:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, ՀԱՄԱՍ շարժումը հաղորդագրություն տարածելով, մերժված է համարել «Դարի գործարք» նախագծը և Պաղեստինի հարցի ոչնչացմանն ուղղված բոլոր քայլերը: ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Գազայի գոտուց Սիոնիստական ռեժիմի նահանջելը շրջադարձային կետ էր դիմադրության ու զինված պայքարի ուղղությամբ:

ՀԱՄԱՍ-ը կարևորել է բողոքի երթերի դերը և մեկ անգամ ևս իր հովանավորությունն է հայտնել երթերին մասնակցող պաղեստինցիների նկամամբ:

Հաղորդագրության մեջ ՀԱՄԱՍ-ը կարևորել է զինյալ պայքարն ու դիմադրությունը և հավաստիացրել է, որ Պաղեստինի հարցում բանակցության ուղին ձախողած է:

Sep 12, 2018 18:48 Asia/Yerevan
Մեկնաբանություններ