• Խաշողջիի սպանությունը սաուդացիների միջոցով (Ծաղրանկար)

Սաուդյան ռեժիմի կողմից մարդու իրավունքների հերթական խախտման դեպքը Ստամբուլում տեղակայված այդ երկրի հյուպատոսարանում, հայտնի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունն էր: Սաուդյան Արաբիան, միջազգային ճնշումներից հետո խոստովանեց, որ լրացրողն իսկապես սպանվել է հյուպատոսարանի շենքում:

Արաբիայի ընդհանուր դատախազությունն ուրբաթ գիշեր հայտարարեց. «Ջամալ Խաշողջիի մահվան կապակցությամբ նախնական հետաքննությունները պարզել է, որ նա սպանվել է Ստամբուլում գտնվող Արաբիայի հյուպատոսարանում՝ բանավեճի բռնվելուց հետո»: Գլխավոր դատախազը հայտարարել է, որ  մի խումբ անձինք ժամանել էին Ստամբուլ, որպեսզի Խաշողջիին վերադարձնեն  Սաուդյան Արաբիա:

Շատ երկրներ հայտարարել են, որ  Խաշողջիի սպանության վերաբերյալՌիադի հայտարարությունը հակասում է այդ երկրի այն պնդմանը, թե Խաշողջին  լքել է հյուպատոսարանի շենքը:

Գլխավոր հարցն այն է, թե ինչու է Սաուդյան Արաբիան սկզբում հերքել Խաշողջիի սպանությունը, սակայն, այժմ  խոստովանում է, որ նա սպանվել է Ստամբուլում գտնվող Արաբիայի հյուպատոսարանում՝ բանավեճի բռնվելուց հետո: Նույնիսկ եթե Սաուդյանների այս պնդումն ընդունվի, ապա ավելի մեծ հարց է առաջանում, թե որտեղ է Խաշողջիի մարմինը: Տպավորություն է, որ Արաբիան կանգնած է նոր սկանդալի առջև որից, որևէ կերպ չի կարողանում ազատվել:

Oct 23, 2018 09:51 Asia/Yerevan
Մեկնաբանություններ