«Ղոդս» օրաթերթ

Կոնգրեսը դժգոհ է Իրանի և  Boeing –ի միջև կայացած համաձայնությունից

 

ԱՄՆ Կոնգրեսի պատգամավորները դժգոհանք ու բողոք են արտահայել Իրանին ճամբորդատար ինքնաթիռներ վաճառելու նպատակով Boeing ընկերության կողմից ներկայացրած առաջարկի դեմ : «Ղոդս» օրաթերթում կարդում ենք , որ Իրանի և այդ ընկերության միջև կայացած պատմական համաձայնությունում ընդգրկվում է հարյուր ճամբորդատարի ինքնթիռների վաճառքն Իրանին : Համաձայնագիրը ստորագրվել է Իրանի ճանապարհի ու քաղաքաշինության նախարարի ձեռքով : Այն առթել է Կոնգրեսի որոշ պատգամավորների զայրույթը :

Սենատոր Ռուսկամը հակադարձելով այդ լուրին , որի մասին Boeing ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել , ասել է .-«Իրողությունն այն է , որ մեզ մտահոգում է մեր ազգային անվտանգության հարցը» :

Նրա խոսքերով , ԻԻՀ-ը և Boeing ընկերությունը պետք է իմանան , որ ԱՄՆ Կոնգրեսը դրական մոտեցում չունի ԱՄՆ ժողովրդի անվտանգությունը խաթարող ցանկացած համաձայնագրի նկատմամբ : Դա այն դեպքում , երբ համատեղ քայլերի համապարփակ ծրագրի համաձայն , շրջափակումների չեղարկման համար Իրանի նախապայմաններից մեկը եղել է ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների վաճառքի մասին շրջափակումները հանելու մասին :

Ինքնաթիռների վաճառքի մասինհ ամաձայնագիրը վերջնականացվելու դեպքում , առաջին անգամ իսլամական հեղափոխույան պատմության մեջ , ամերիկյան մի ընկերություն Իրանի հետ ինքնաթիռների վաճառքի համաձայնագիր է կնքում :

 

 

«Ղոդս» օրաթերթ

ԻԼԻՊ-ի ահաբեկիչները շարունակվում են բուժվել Թուրքիայում

 

Բժշկական աղբյուրների հաղորդման համաձայն , ԻԼԻՊ-ի և Սիրիայի ազատ բանակի անդամները բուժվում են Թուրքիայի հիվանդանոցներում :

«Ղոդս» օրաթերթը գրել է , որ ականատեսները հաղորդել են , որ ԻԼԻՊ-ի վիրավոր անդամները Սիրիայի հետ սահմանից անցել են Թուրքիա , որտեղ էլ բուժում են ստացել :

Տեղական բժիշկների միության նախագահի խոսքերով , ԻԼԻՊ-ի խմբավորման և Սիրիայի ազատ բանակի անդամները բուժվում են Թուրքիայի հիվանդանոցներում : Ականատեսները նաև նշել են , որ ԻԼԻՊ-ի վիրավորները բուժվել են հենց սահմանակից բուժկենտրոններում : Վիրավոր ԻԼԻՊ-ականներին փոխադրելու համար , օգտագործվել են փոքր բեռնատար մեքենաներ :

Մյուս կողմից որոշ աղբյուրներ ասել են , որ վիրավորների առողջական վիճակը չափազանց ծանր է եղել : Բժիշկներից մեկի խոսքերով , վիրավորները բուժում ստանալուց հետո , Սիրիա են վերադարձվում ՝ մարտերը շարունակելու համար :

 

 

 

galatv.am

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի սահմանների մոտ մի քանի հազար զինվորական է ուղարկում

 

«ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթաժողովի առավել կարեւոր որոշումն արդեն ընդունվել է. ՆԱՏՕ-ի զինվորականները դրոշ կպարզեն Ռուսաստանի հետ սահմանների մոտ: Սա լիովին կարելի է համարել զորքերի տեղակայում,- Sueddeutsche Zeitung-ում գրում է Դանիել Բրեսլերը: Ինչպես ընդգծել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, խոսքը գնում է բալթյան երկրներում եւ Լեհաստանում ներկայության մասին»:

«Դա նշանակում է շուրջ 1000 զինվորականներով կազմավորված գումարտակների ռոտացիոն տեղակայում Լիտվայում, Էստոնիայում, Լատվիայում եւ Լեհաստանում: Ընդ որում, յուրաքանչյուր գումարտակ կղեկավարի ՆԱՏՕ-ի որոշակի երկիր, որը կապահովի զինվորականների ավելի քան կեսի ներկայությունը»:

«Գերմանիան, ենթադրաբար, կգլխավորի առաքելությունը Լիտվայում, բայց ֆոն դեր Լյայենը Բրյուսելում դեռ պաշտոնապես չի հաստատել այդ լուրը: Իր հերթին, ԱՄՆ-ն (եւ այստեղ չկա ոչ մի գաղտնիք) կգլխավորի գումարտակը Լեհաստանում, իսկ Մեծ Բրիտանիան եւ Կանադան, հավանաբար, Էստոնիայում եւ Լատվիայում, համապատասխանաբար»:

«Դաշինքն Արեւելյան Եվրոպայի երկրներ կուղարկի հզոր ստորաբաժանումներ, որոնք մշտապես պատրաստ կլինեն մարտի»,- հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Բացի այդ, ՆԱՏՕ-ն ցանկանում է մեծացնել իր ներկայությունը Ռումինիայում»,- հավելում է Sueddeutsche Zeitung-ը:

 

Աղբյուր` Sueddeutsche Zeitung

Թարգմ.` Տիգրան Գասաբյան

 

 

 

 

news.am

Բոլորի մտքում մի բառ է՝ «բավական է». կոնգրեսականները կողմ են ԱՄՆ-ում զենքի վաճառքի սահմանափակումներին

 

 

Ավելի քան երեք տարի ԱՄՆ-ում զենքի վաճառքի օրենքի խստացման մասին բանակցություններ վարելուց հետո, սենատոր Քրիս Մըրֆին դիմել է վճռական քայլերի:

Չորեքշաբթի օրը Կոնգրեսի քննարկումների ժամանակ նա ասել է. «Պարոն նախագահ, ես պատրաստ եմ այստեղից հայտարարել, որ այս կառույցը պետք է միջոցներ ձեռնարկի ահաբեկիչներին զենք ձեռք բերելուց զերծ պահելու համար»:

Նրա դեմոկրատ գործընկերները նույնպես արտահայտել են վրդովմունք՝ Օրլանդոյում կատարված վերջին իրադարձություններից հետո:

Քոնեքթիքութից ընտրված սենատոր Ռիչարդ Բլումենթալը ասել է. «Այսօր այստեղ ենք՝ լուծում գտնելու համար, եւ լուծումը չափազանց երկար է հետաձգվել, որպեսզի կարողանայինք կանխարգելել զենքի միջոցով կատարված բռնությունները եւ ատելության այնպիսի դրսեւորումները, ինչպիսին պատահեց Օրլանդոյում: Գործողությունները բառերից բարձր են խոսում: Եվ երկիրը գործողությունների դիմելու կարիք ունի: Ամերիկացիների 90 տոկոսը կողմ է խելամիտ փոփոխությունների, ինչպես օրինակ Սենատի կողմից զենքի վաճառքից առաջ անցկացվող հետաքննության վերաբերյալ օրենքի ընդունմանը»:

Նյու Ջերսին ներկայացնող սենատոր Քորի Բուքերը ասել է. «Մենք խոսել ենք մեր գործընկերների հետ եւ բոլորի մտքում մի բառ է «բավական է», «բավական է», «բավական է»: Մեր ցանկացածը կտրուկ փոփոխությունը չէ: Մենք հարցի խելամիտ լուծում ենք փնտրում, որը ժողովրդի մեծամասնության համար ընդունելի կլինի»:

15 ժամ քննարկումներից հետո Մըրֆին հայտարարել է, որ Սենատի հանրապետականները համաձայնել են օրենսդրություն ընդունել, որը Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ ահաբեկչության կասկածի ցուցակում գտնվող մարդկանց կզրկի զենք գնելու հնարավորությունից, եւ մեկ այլ օրենսդրություն, որը կընդարձակի զենք գնելուց առաջ կատարվող հետաքննությունը:

 

Այն օրից ի վեր երբ 2012 թվականի դեկտեմբերին Նյութաունի մանկապարտեզում զինված մի մարդ գնդակահարեց 20 երեխաների, Սենատում Մըրֆին դարձել է զենքի վերաբերյալ օրենքի փոփոխության ամենահամառ ջատագովը:

 

 

 

orer.am

ՆԱՏՕ-ն «ռազմական Շենգենի» ստեղծման կարիք ունի. ամերիկացի գեներալ

 

ՆԱՏՕ-ի Anakonda ընդգրկուն զորավարժությունները, որոնք կայացան Լեհաստանում, ցույց տվեցին դաշինքի ներսում զորքերի ազատ տեղափոխության համար «ռազմական Շենգենյան գոտու» ստեղծման անհրաժեշտությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 17-ին այս մասին հայտարարել Է Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամա նատար գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը՝ ելույթ ունենալով զորավարժությունների ավարտին նվիրված արարողության ընթացքում:    

«Մեզ ռազմական Շենգենյան գոտի Է անհրաժեշտ, որպեսզի դաշինքի զորքերը ՆԱՏՕ-ի շրջանակներում կարողանան տեղաշարժվել աճող սպառնալիքների տեմպով»,- ասել Է նա: 

Հոջեսը բարձր Է գնահատել ՆԱՏՕ-ի՝ Լեհաստանում կայացած  Anakonda զորավարժությունները: «Դրանք լավագույն զինավարժանքներն են վերջին 30 տարվա ընթացքում, որոնց ես մասնակցել եմ: Մենք զարգանում ենք եւ իրականացրեցինք այն ամենն, ինչ ՆԱՏՕ-ն ցանկանում Էր անել Ուելսի գագաթնաժողովի պահից ի վեր»,- նշել Է գեներալը: 

ՆԱՏՕ-ի Anakonda զինավարժանքներն ամենաընդգրկունն են Լեհաստանի պատմության մեջ: Դրանց մասնակցել են 31 հազար զինծառայողներ 24 երկրներից, այդ թվում՝ 12 հազարը Լեհաստանից, 14 հազարն ԱՄՆ-ից եւ շուրջ հազարը Մեծ Բրիտանիայից: Զորավարժություններին մասնակցելու համար ներգրավվել Է 3 հազար միավոր ռազմական տեխնիկա, մասնավորապես, տանկեր եւ զրահապատ փոխադրամեքենաներ, ավելի քան 100 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, ինչպես նաեւ 12 նավ:

Զինավարժանքները հունիսի 7-ից տեղի են ունեցել Լեհաստանի տարբեր զորավարժարաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

 

 

 

 

Jun 17, 2016 15:58 Asia/Yerevan