• ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ Իրանի ժողովրդի դեմ թշնամության գագաթնակետը

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների գործադրման հանձնվեց լայնամասշտաբ քարոզչությամբ: Այն ուղղակիորեն թիրախ է դարձրել Իրանի ժողովրդին և այս ոլորտում ԱՄՆ-ի կողմից մեղքն ուրիշի վրա բարդելու ցանկացած փորձ, հանրության առաջ արդարանալու փորձ է:

ԱՄՆ պետքարտուղարությունում «Իրանի գործղությունների խմբի» ղեկավար Բրայան Հուքը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չնայած Իրանի դեմ սահմանված ծանր պատժամիջոցներին դեղերի, բժշկական սարքերի ու գյուղատնտեսական ապրանքների վաճառքը երբեք պատժամիջոցների մեջ ներառված չի եղել ու չի լինելու:

Հակազդելով Բրայան Հուքի այս հայտարարությանն Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Ամերիկացիները ստով ու խարդախությամբ փորձում են Իրանի դեմ իրենց թշնամական ու դաժան քայլերը ներկայացնել որպես Իրանի ժողովրդի օգտին իրականացվող քայլ»:

Լրացնելով իր հայտարաությունները, չորեքշաբթի օրը Բրայան Հուքն ասել է.«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ առավելագույն ճնշման ռազմավարությունը նույնպես կիրառվելու է նավթային ոլորտում Իրանի եկամուտների նկատմամբ: ԱՄՆ պետքարտուղարությունում «Իրանի գործղությունների խմբի» ղեկավարը նունիսկ մեկ քայլ առաջ է անցել և սպառնացել է.«Ոչ մի երկիր իրավունք չունի փոխադրել կամ ապահովագրել Իրանի նավթը»:

ԱՄՆ-ի պատժամիջոցների տեսակն ու շրջանակները ներկայացվել են ծավալուն ցուցակով և հիմնական մի նպատակ են հետապնդում, որն է տնտեսապես ճնշել Իրանի ժողովրդին: Իրանի նավթի արտահանումների զրոյացումը, օդային շրջափակումնը և նավագնացության ոլորտում շրջափակումներն ուղղակիորեն կապված են Իրանի ժողովրդի կյանքի հետ և միջազգային օրենքների համաձայն մարդու իրավունքների խախտում են համարվում: Այդ կապակցությամբ, նշելով որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները վնասելու են Իրանի քաղաքացիներին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների և միակողմանի թշնամական քայլերի հատուկ զեկոցող Էդրիս Ալ-Ջազիրին շեշտել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միակողմանի պատժամիջոցների վերականգնումը անօրինական, դաժան ու վնասակար է»:

Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի ներկա կառավարության թշնամությունը պարզ է դարձել իրանցիների դեմ պատժամիջոցների երկար-բարակ ցուցակով: Մեղքն ուրիշների վրա բարդելով, ԱՄՆ-ի պետայրերը չեն կարող պատժամիջոցների գործադրման շրջանում հաճոյանալ Իրանի ժողովրդին և այլ խոսքով նոյեմբերի 5-ից ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է սկսել Իրանի ժողովրդի դեմ: Իհարկե այս մոտեցումը նոր չէ և իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ի պատժամիջոցները միշտ ուղեկցել են Իրանի ժողովրդին: Աբանի 13-ի առիթով հազարավոր աշակերտների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ, Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ շեշտել է.«Անցած 40 տարիների ընթացքում ԱՄՆ-ի քայլերից մեկը տնտեսական պատերազմի օգտագործումն է և այն որ ասում են դա նոր քայլ է, դրանով իրենց կամ էլ ԱՄՆ-ի ժողովրդին են խաբում, քանի որ իսլամական հեղափոխության հաղթանակից իվեր Իրանի դեմ պատժամիջոցները գոյություն են ունեցել»:

Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի կողմից մարդկային իրավունքները խախտող քայլերը շարունակական բնույթ են ունեցել: ԱՄՆ-ում Իրանի ակտիվների սառեցումը ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի միայն մի նմուշն է, որին կարող ենք ավելացնել դեղորայքի և ավիացիոն ոլորտի շրջափակումները, որոնք սերտորեն կապված են Իրանի ժողովրդի առողջության հետ: Այս պայմաններում Իրանի ժողովուրդը քաջ ծանոթ է ամերիկացիների քաղաքականություններին և չի խաբվի նրանց սուտ քարոզչություններին: 

Իսլամական հեղափոխության 40-ամյա պատմությունը լավապես ապացուցել է, որ ԱՄՆ-ի տարբեր կառավարությունները այդ թվում նաև Դոնալդ Թրամփի կառավարությունը Իրանի ժողովրդի բարեկամները չեն և պատմության մեջ գրանցվել է Իսլամական հեղափոխության տարբեր ժամանակաշրջաններում նրանց թշնամական վերաբերմունքի անցյալը:

Պիտակ

Nov 08, 2018 12:27 Asia/Yerevan
Մեկնաբանություններ