• Թրամփը փորձում է արդարանալ  իրանական նավթի   վրա լիարժեք  էմբարգո սահմանելու հարցում ձախողելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը(ՀԳՀԾ), ընդգծել է, որ պատժամիջոցներ կիրառելով Թեհրանին կպարտադրի ենթարկվել Վաշինգտոնի պահանջներին: Այս շրջանակում Դոնալդ Թրամփը երկու փուլանոց պատժամիջոցներ հայտարարեց Իրանի դեմ: Առաջին փուլն իրագործվեց 2018 թվականի օգոստոսին: Իսկ երկրորդ փուլը մեկնարկել է 2018 թվականի նոյեմբերի 5-ին, որի հետևանքով Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ գործադրվող  ճնշումները նոր ծավալներ են ստացել:

ԱՄՆ նոր պատժամիջոցների գլխավոր թիրախն իրանական նավթն է: Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է նոյեմբերի 5-ից իրանական  նավթի   վրա լիարժեք  էմբարգո սահմանել և  իրանական նավթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնել: Սակայն  պատժամիջոցների երկրորդ փուլի իրականացումից մի քանի օր առաջ հայտարարեց, որ ԱՄՆ-ն համաձայնել է թույլ տալ 8 երկրի, այդ թվում՝ Հնդկաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, շարունակել իրանական նավթի գնումը նոյեմբերի 5-ին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումից հետո:ԱՄՆ-ի այդ նահանջը բազում արձագանքների տեղիք տվեց: Լրատվամիջոցներն ու վերլուծաբանները հայտարարեցին, որ Վաշինգտոնի այդ քայլերը վկայում են Թրամփի կառավարության սպառնալիքների սին լինելու մասին:  

Հաշվի առնելով այդ բացահայտ պարտությունը, ԱՄՆ ավագ պաշտոնյաները փորձում են արդարացնել այդ քայլը: Թրամփը չորեքշաբթի օրը մամլո ասուլիսի ժամանակ խոսել է իրանական նավթի վրա էմբարգո սահմանելու և  հակաիրանական պատժամիջոցներից 8 երկրների ազատելու մասին: Նա ասել է.«Ես չեմ ուզում նավթի գինը բարձրանա, այդ իսկ պատճառով, 8 երկրների ազատում եմ այս պատժամիջոցներից: Համենայն դեպս ժամանակի ընթացքում պատժամիջոցները կլինեն ավելի խիստ»:

Թրամփի այդ խոստովանությունից կարելի է եզրակացնել, որ երբ ամերիկացի ավագ պաշտոյաներն ու որոշում ընդունողները որոշում էին իրանական նավթի վրա էմբարգո սահմանել, չէին մտածում դրա հետևանքների,այդ թվում համաշխարհային շուկայում և ԱՄՆ-ում նավթի գնի  բարձրացման  մասին: Դա մեծ թերություն է համարվում Թրամփի կառավարության համար, քանի որ վերջինս իր քաղաքականություններն ու քայլերը կիրառում է առանց դրանց բոլոր կողմերը հաշվի առնելու:

Մյուս կողմից կարելի է ասել, որ ԱՄՆ-ի նահանջելը և իրանական նավթի 8 խոշոր գնորդ երկրներին պատժամիջոցներից ազատելը Թրամփի կառավարության բռնի ու կամայական որոշման նկատմամբ  համաշխարհային դիմադրության ապացույցը համարել: Քանզի աշխարհի երկրները գտնում են, որ  իրանական նավթի վրա էմբարգո սահմանելը դեմ է  իրենց ազգային շահերին,  ուստի պատրաստ չեն Վաշինգտոնի շահերի շրջանակում ենթարկվել նրա որոշումներին: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հստակորեն հայտարարել է,որ Անկարան չի պատրաստվում հետևել Իրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցներին:

Ներկայումս Թրամփը, որի կուսակցությունը պարտվել է միջանկյալ ընտրություններում և Կոնգրեսի վերահսկողությունն անցել է դեմոկրատներին, փորձում է  արդարանալ իրանական նավթի   վրա լիարժեք  էմբարգո սահմանելու հարցում ձախողելու համար: Նա ասում է, թե համաշխարհային շուկաներում նավթի գնի բարձրացումը կանխելու նպատակով, 8 երկրների ազատել է պատժամիջոցներից: Նա այդպիսով փորձում է կանխել իր քայլերի ու վարած քաղաքականությունների վերաբերյալ դեմոկրատների քննադատությունների ալիքը:

Փաստորեն իրանական նավթի վրա էմբարգո սահմանելը և շուկաներում նավթի առաջարկի դեֆիցիտը  վերջին ամսիներին հանգեցրել են նավթի գնի կտրուկ աճին,որի արդյունքում ԱՄՆ-ում աննախադեպ բարձրացել է բենզինի գինը,ինչը դժգոհությունների տեղիք է տվել ԱՄՆ-ի կառավարության ու հանրապետականների նկատմամբ: Համենայն դեպս Թուրքիայի ու Չինաստանի նման երկրները վճռականորեն շարունակում են իրանական նավթ գնել և չի թվում է, որ նույնիսկ ԱՄՆ-ի պատժամիջոցները նրանց հրաժարեցնեն իրենց որոշումից:

 

Պիտակ

Nov 08, 2018 19:30 Asia/Yerevan
Մեկնաբանություններ