• Պոմպեոն սին հույսեր է կապել պատժամիջոցների հետ, Իրանն անկախ երկիր է

Իրանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլի գործադրման հանձնվելուց երեք օր անց, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է. «Այս պատժամիջոցների նպատակը ոչ թե Իրանի հետ երկխոսությունը, այլ տարածաշրջանում նրա վերաբերմունքում փոփոխությունն է»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հինգշաբթի օրը «Բի Բի Սի»-ի հետ զրույցում, ամբոխավարական ժեստ ընդունելով և հայտարարելով, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի ժողովրդին թիրախ չեն դարձնում, հայտարարել է. «Ճնշումներ գործադրելով, ԱՄՆ-ն մտադիր է դադարեցնել տարածաշրջանում Իրանի ապակայունացնող ազդեցությունը, Եվրոպայում ահաբեկչական ջանքերն ու Լիբանանի Հեզբոլլահի հանդեպ ցուցաբերվող աջակցությունը»:

Իրանի տարածաշրջանային ազդեցիկ ներկայությունը դարձել է ամերիկացի պետայրերի աչքի փուշը և Իրանի ու տարածաշրջանում իրանցի ազդեցիկ գործիչների դեմ ամերիկացիների շանտաժներն ու անհիմն հայտարարությունները տեղավորվում են նույն շրջանակում: ԱՄՆ-ն ցանկացած միջոցի դիմելով, ձգտում է սահմանափակել տարածաշրջանում Իրանի ներկայությունն ու նրա վարքագծում փոփոխություն մտցնել, մինչդեռ ԻԻՀ-ն անկախ երկիր է և ունենալով իր ուժի բաղադրիչները, որևէ այլ երկրի ընկերակցությամբ չի պայմանավորում  իր արտաքին քաղաքականության իրագործումը:

Իրանին հզորություն փոխանցող տարրերը տեղական են: Իրանն ունի ժողովրդական հենարան  ու հենց դրանից բխող վստահությունը պատճառ է դարձել, որ Իրանն անկախ ու ակտիվ դերակատար լինի և իր ռազմավարական կարիքների, այդ թվում անվտանգության ապահովման հարցում կախում չունենա ուրիշներից: Իրանի դիմաց ԱՄՆ-ի ձախողումը պատճառ է դարձել, որ  ամերիկացի պետայրերը տարբեր մեթոդների դիմելով, այդ թվում տնտեսական պատժամիջոցներ ու քաղաքական ճնշումներ գործադրելով և անհիմն հավակնություններ արծարծելով փորձեն փոփոխություն մտցնել Իրանի վարքագծում: Արաբական որոշ երկրների նման, Իրանն իր գոյությունը չի պայմանավորում ԱՄՆ-ի աջակցությամբ և Իրանի ազդեցիկ ուժն ու  ազդեցությունը ժողովրդական արմատներ ունեն:

Ահաբեկչության  հանդեպ Իրանի աջակցության և Ասիայի արևմտյան տարածաշրջանում  նրա կործանարար դերակատարության մասին ԱՄՆ պետքարտուղարի անհիմն հայտարարությունները և Դանիայի իշխանությունների հայտարարություններին ձայնակցելն կապված են տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունների կրած պարտության ու  նաև Արաբիայի նման երկրներին վերապահված դերակատարության հետ:

Աշխարհի հաստատմամբ Արաբիան տարածաշրջանում ու աշխարհում ահաբեկչության աղբյուր է համարվում: Սակայն նկատի առնելով Արաբիային վերապահված դերակատարությունը, ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականությունը հօգուտ ահաբեկչության հովանավորների վաճառքի է հանել: Այս կապակցությամբ, ամերիկյան «Բոստոն Գլոբ» օրաթերթը, վերջերս քննադատելով ահաբեկչության հանդեպ Վաշինգտոնի վարած երկակի քաղաքականությունը, գրել է. «Համաշխարհային ահաբեկչության մասին բոլոր ուսումնասիրություններն ապացուցում են, որ Ալ-Ղաիդայի, Թալիբների, ԻԼԻՊ-ի ու ահաբեկչական այլ խմբերի հանդեպ ցուցաբերվող աջակցությանը հատկացվող գումարների խոշոր մասն ապահովում է Արաբիան»: Ամերիկյան այս օրաթերթն ապա անդրադառնալով ահաբեկչության հանդեպ Իրանի ցուցաբերած հովանավորության մասին ԱՄՆ-ի և նրա արևմտյան-արաբական որոշ դաշնակիցների հայտարարություններին, գրում է. «Իրանին ահաբեկչությանը հովանավորելու մեջ մեղադրելու համար, միայն մի լուծում գոյություն ունի և դա այն է, որ այդ երևույթը մեկնաբանվի որպես ԱՄՆ-ի հզորության դիմակայում, քանի որ Իրանի գործած միակ մեղքը դա է»:

ԱՄՆ-ի Քենթաքի նահանգի հանրապետական սենատոր Ռենդ Փաուլն էլ վերջերս քննադատելով Սաուդյան Արաբիայի վատ վերաբերմունքը նրան ահաբեկչության գլխավոր պաշտպան էր  ներկայացրել ասելով. «ԱՄՆ-ն այլևս չի կարող անտեսել Սաուդյան Արաբիայի վատ քայլերը: Սաուդցիները դերակատար են տասնյակ հազարավոր խաղաղ քաղաքացիների կյանքեր խլած Եմենի պատերազմում»:

Այս իրականությունները, որոնց մասին տեղյակ է աշխահը, Մայք Պոմպեոյի նման անձանց կողմից ներկայացվող իրանաֆոբիայի ու իրանատյացության նախագծերով չեն փոխվելու: Այսօր բոլորի համար ապացուցված է, որ Ասիայի արևմտյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Արաբիայի վարած ներկա քաղաքականությունը, որ չի կարևորում Պաղեստինում ու Եմենում անմեղ մարդկանց կյանքը, սպառնալիք է համարվում անվտանգության համար:

Պիտակ

Nov 09, 2018 10:48 Asia/Yerevan
Մեկնաբանություններ