• Մամուլի տեսություն 09-11-2018

Բրիտանական լրատվական մի գործակալություն հինգշաբթի օրը մի վերլուծության մեջ գրեց. «Իրանը թիկունքում կթողնի ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցները»:

Ֆարս

Իրանը թիկունքում կթողնի նավթային պատժամիջոցները. Ռոյտերզ

 

Բրիտանական լրատվական մի գործակալություն հինգշաբթի օրը մի վերլուծության մեջ գրեց. «Իրանը թիկունքում կթողնի ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցները»:

«Ռոյտերզ» լրատվական գործակալությունը հղում կատարելով տարբեր պաշտոնատար անձանց և վերլուծաբանների գրեց. «Իրանն ամենայն հավանականությամբ թիկունքում կթողնի ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցների բարձրացրած փոթորիկը: Անմշակ նավթի գների հավելման և գլխավոր գերպետությունների հետ ԱՄՆ-ի տարաձայնությունների սրման ֆոնին Իրանի տնտեսությունը կարող է հայտնվել լճացման պայմաններում, բայց չի փլուզվելու»:

Եվրոպացի մի դիվանագետ, որ չցանկացավ բացահայտել իր ինքնությունն, ասաց. «Իրանը նավթի բարձր գների ու նաև այն պատճառով, որ այս անգամ ԱՄՆ-ն մեկուսացված է, մինչև 2016 թվականը գոյություն ունեցող պայմանների համեմատությամբ շատ ավելի լավ վիճակում է գտնվում»:

2016 թվականին, ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո չեղարկվեցին միջուկային հարցերի պատրվակով Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարեց, որ ԱՄՆ-ն հրաժարվում է այդ համաձայնությունից:

Մեկ այլ դիվանագետ «Ռոյտերզ»-ին ասաց. «Ծանր շրջան է լինելու, բայց մի քանի պատճառներով Իրանի տնտեսությունը դիմանալու է, որոնցից են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, Սաուդյան Արաբիայի դիմագրաված քաղաքական ու ֆինանսական բարդություններ և Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև ընթացող առևտրական պատերազմը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին միակողմանի կերպով ոտնահարեց ՀԳՀԾ-ի շրջանակներում իր երկրի ստանձնած պարտավորությունները և հայտարարեց, որ լքում է ՀԳՀԾ-ն, իսկ ԱՄՆ գանձապահության նախարարությունը հայտարարեց, որ այս համաձայնության շրջանակներում չեղարկված միջուկային պատժամիջոցները վերականգնվելու են 90-օրյա և 180-օրյա երկու փուլերում:

Թրամփը օգոստոսի 6-ին մի հրամանագրով վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթը:

Իրանի նավարկության, ֆինանսական ու էներգետիկ բաժինները թիրախ դարձրած պատժամիջոցների երկրորդ փաթեթի գործադրումը սկսվեց նոյեմբերի 5-ին: Չնայած Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու ուղղությամբ սկզբնական ջանքերին, Թրամփի կառավարությունը նահանջեց իր այդ մտադրությունից:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ 8 երկրների բացառում է Իրանի դեմ նավթային պատժամիջոցներից:

Թրամփի որոշումը խիստ ընդդիմության է արժանացել աշխարհում և բացառությամբ Սիոնիստական ռեժիմից ու մի քանի արաբական երկրներից, միջազգային հանրությունը հակառակել է դրան:

 

ԻՌՆԱ

Եմենցի երեխան մահացավ թերսնման հետևանքով. ՅՈՒՆԻՍԵՖ

 

ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարեց, որ եմենցի 10-ամյա Ադամը մահացել է Եմենի արևմուտքում գտնվող Ալ-Հուդայդայում պատերազմն ու շրջափակումը շարունակվելու հետևանքով սաստիկ թերսնման պատճառով:

«Ալ-Մայադին» հեռուստակայան էլ ուրբաթ առավոտյան հաղորդեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազդարարմամբ Ալ-Հուդայդայում մահվան դեմ պայքարում են ևս 400 երեխաներ:

10-ամյա Ադամը կշռում էր միայն 10կգ և մեկն էր այն 400 երեխաներից, որոնք տառապում են թերսնումից և ամեն պահ հնարավոր է որ մահանան:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընդգծմամբ Ադամը մահացել է այս պահին բախումների կիզակետում հայտնված «Ալ-Սորա» հիվանդանոցում:

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն նույնպես ազդարարել է, որ Ալ-Հուդայդայում հազարավոր եմենցիների մահվան վտանգ է սպառնում:

Արաբիան ու Էմիրություններն ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների աջակցությամբ, 2015 թվականի մարտին ռազմական ոտնձգության և ցամաքային, ծովային ու օդային շրջափակման են ենթարկել Եմենը:

Եմենի դեմ սաուդացի զորայինների հարձակումները մինչ այսօր ավելի քան 14 հազար եմենցիների զոհվելու, տասնյակ հազարավորների վիրավորվելու և միլիոնավոր ուրիշների տարհանման պատճառ են դարձել:

 

Արմենիա Սպուտնիկ

Կփրկե՞ն արդյոք ընտրությունները ՀՀԿ-ին փլուզումից

 

Հայաստանի հանրապետական կուսակցությունը բոլոր առումներով հիմա կանգնած է ճամփաբաժանին։ Քաղաքական ուժը պետք է շտապ որոշի` մասնակցելո՞ւ է արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և եթե այո, ապա ինչպիսի՞ ձևաչափով։ ՀՀԿ–ի համար անսովոր խաղը ոչ առաջին համարի դերում կարող է դառնալ այդ կառույցի վերջի սկիզբը, բայց կարող է դառնալ նաև նրա վերածննդի առաջին քայլը։

ՀՀԿ–ի խոստացված համագումարը նոյեմբերի 11–ին չի կայանա, դրա փոխարեն տեղի կունենա կուսակցության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում վերջնականապես կորոշվի գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը։

Երկու դեպքերում էլ կուսակցությունը պետք է մանրակրկիտ մշակի իր պահվածքի ռազմավարությունը։ Դրանից կախված` գալիք ընտրությունները կարող են ձգանի մեխանիզմ դառնալ այս կուսակցության վերջնական կործանման համար կամ, հակառակը, նպաստել վերածննդին։ Սակայն, նույնիսկ ՀՀԿ–ի համար լավագույն դեպքում, այդ վերածնունդն արագ չի լինի։

Հայտնի հանրապետականների վերջին հայտարարությունները և գործողությունները վկայում են այն մասին, որ նրանց դեռ չի հաջողվել ազատվել անվերապահ իշխանություն ունեցող կուսակցության մտածողության իներացիայից։

Հանրապետականները երբեմն իրենց այնպես են պահում, կարծես նրանք դեռ իշխանության ղեկին են, բայց և թույլ են տվել մյուսներին միայն մի փոքր ժամանակով ղեկը վերցնել իրենց ձեռքը։

Ահա, օրինակ, Վիգեն Սարգսյանը` պաշտպանության նախկին նախարարը, օրերս նման հայտարարություն է արել Facebook–ի իր էջում. «ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի»:

Նրա խոսքով` ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք:

«Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»», – նշել է Սարգսյանը:

 

Իրավունք

ՀՀ-ում արտահերթ ընտրությունների շեմին ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն հստակ ուղերձ հղեցին

 

«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարները նշել են, որ մեզ պետք է գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից։ Այդ հարցը մենք կհստակեցնենք դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ-Պետերբուրգում», - ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեվը։

Հարց է ծագում, որ եթե ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ կոնսենսուս եղել է, ապա ինչո՞ւ այդ մասին որոշում չի ընդունվել Աստանայում: Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանի կարծիքով՝ այս հարցի պատասխանը կարող է թաքնված լինել հարցի հստակեցման համար հայտարարված թվականի մեջ:

«Դեկտեմբերի 6-ը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախավերջին օրն է լինելու: Փաստորեն ՀԱՊԿ-ում հայ գլխավոր քարտուղար ունենալու շանսը Հայաստանը վերջնականապես կորցնելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ամենաթեժ պահին, գործող իշխանություններին զրկելով հայ-ռուսական եւ մասնավորապես՝ Փաշինյան-Պուտին փայլուն հարաբերությունների խաղաքարտը շահարկելու հնարավորությունից: Փոխարենը ընդդիմադիր ուժերին բացառիկ հնարավորություն է ընձեռվելու քարոզարշավի վերջին օրվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների և ՀԱՊԿ-ում Հայաստանի խաթարված դիրքի հետ կապված ամենասուր քննադատությունների տարափի տակ առնել Նիկոլ Փաշինյանին ու նրա հովանավորած ցուցակին», - ասում է Ռ. Մարգարյանը:

 

 

 

Պիտակ

Nov 09, 2018 12:00 Asia/Yerevan
Մեկնաբանություններ