• ԱՄՆ-ի պետքարտուղարն անդրադարձել է Իրանի հետ բանակցություններից Վաշինգտոնի սպասելիքներին

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո 2018 թվականի նոյեմբերի 5-ից Իրանի դեմ միջուկային պատժամիջոցների երկրորդ փուլի գործադրմամբ, Իրանի դեմ ճնշում գործադրելուն ուղղված Վաշինգտոնի ջանքերը նոր ծավալներ են ստացել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, բազմիցս խիստ քննադատության ենթարկելով ՀԳՀԾ-ն ընդգծել է, որ պատժամիջոցներ գործադրելով, նպատակ ունի Թեհրանին պարտադրել Վաշինգտոնի ցանկությունները:

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ բանակցության համար: Ամերիկացի մյուս պաշտոնատարներն էլ նման հայտարարություններ են  արել:  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հինգշաբթի օրը տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք բանակցությունների համար պատրաստակամության մասին որևէ ազդանշան ստանում էք Իրանի կողմից, ասել է. «Մենք այդ կապակցությամբ դեռ որևէ ազդանշան չենք ստացել, բայց մեծ հույսեր ենք փայփայում այն մասին, որ նրանք դա կկատարեն»:

Կրկնելով հակաիրանական հայտարարություններն ու քննադատելով Թեհրանի տարածաշրջանային քաղաքականությունները, նա հույս է հայտնել, որ նույնիսկ եթե Իրանը բանակցության պատրաստակամություն չունենա, առնվազն փոփոխություն կմտցնի իր վարքագծում:  Թվում է Պոմպեոն ու ամերիկացի մյուս բարձրաստիճան պաշտոնատարները բանակցություն ասելով հասկանում են Թեհրանի կողմից Վաշինգտոնի անօրինական ցանկություններն առանց նախապայմանների ընդունելու շուրջ  ԱՄՆ-ի ու Իրանի  միջև երկխոսությունը: Այս ցանկությունները, որոնք 12 նախապայմանների տեսքով պետքարտուղար նշանակվելուց հետո ներկայացվեցին Մայք Պոմպեոյի  կողմից, ներառում են միջուկային ծրագրի ու հրթիռային ծրագրի լիարժեք դադարեցման և Թեհրանի տարածաշրջանային քաղաքականություններում փոփոխություններ  մտցնելու նման պահանջներ: Իրականում ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը լիարժեքորեն հանձնվի իր դիմաց, որի դեպքում հարցականի տակ կգնա ոչ միայն Իրանի անկախության, այլ նաև ինքնության հարցը: Միևնույն ժամանակ ամերիկացիները շարունակ ընդգծել են ահաբեկչությանը ցուցաբերված Իրանի աջակցության հարցը, մինչդեռ բազմաթիվ ապացույցներ վկայում են Միջին Արևելքի տարածաշրջանում թաքֆիրական ահաբեկչության ստեղծմանն ու տարածմանը ցուցաբերած Վաշինգտոնի աջակցության մասին և նույնիսկ Թրամփն ինքն էլ անդրադարձ  է կատարել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ձևավորման գործում Բարաք  Օբամայի վարչակազմի ունեցած դերակատարությանը: Չնայած ԱՄՆ-ի գործադրած բոլոր ճնշումներին անցած 40 տարիների ընթացքում Իրանը որևէ ժամանակ գլուխ չի խոնարհել ԱՄՆ-ի  մեծապետական ու տիրակալական քաղաքականությունների դիմաց: Պոմպեոն մի քանի անգամ հայտարարել է, որ Իրանի պահվածքը պիտի սովորական մի երկրի նման լինի: Սովորական երկիր ասելով նա ակնարկում է մի երկրի, որը ենթակա է ԱՄՆ-ի պահանջներին և Սաուդյան Արաբիայի նման գործադրում է Վաշինգտոնի քաղաքականություններն ու ամերիկյան սպառազինության գնորդն է: ԱՄՆ-ի այս պահանջը դեմ է Իրանի անկախությանն ու ինքնասիրությանը: Միևնույն ժամանակ Վաշինգտոնի իշխանությունները լավապես տեղյակ են իրանցիների կյանքի վրա պատժամիջոցների բացասական հետևանքներից: Իրականության մեջ ԱՄՆ-ի պատժամիջոցները գործադրվում են Իրանի դեմ Թրամփի կողմից իրականացվող «չքավորության ու  անհանդարտության քաղաքականության» շրջանակներում: Թրամփը ենթադրում է, որ Իրանի դեմ տնտեսական ճնշումների խստացումն ի վերջո հանգեցնելու են Իրանում ներքին անհանդարտությունների տարածմանն ու  ԻԻՀ համակարգի փլուզմանը: Թրամփն անգամներ հավակնել է, թե Իրանում իրավիճակն անհանդարտ է: Դա ի տես այն բանի, որ հայացք նետելով Իրանի ներքին վիճակին Թրամփի հավակնության հակառակն է ապացուցվում: Միևնույն ժամանակ հակառակ Պոմպեոյի այն հավակնության, թե պատժամիջոցները միայն նպատակ ունեն փոփոխություն մտցնել Իրանի վարքագծում, իրականությունն այլ բան է ապացուցում: Ամերիկացիները գիտակցաբար պատժամիջոցների թիրախ են դարձրել Իրանում կենցաղային, բուժման ու հանրային ծառայության հետ հետ կապված բաժիններն ինչն անմարդկային և լիարժեքորեն մարդու իրավունքներին հակասող քայլ է համարվում:

Պիտակ

Nov 09, 2018 17:30 Asia/Yerevan
Մեկնաբանություններ