• Մամուլի տեսություն 15-11-2018

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասում է, որ ՀԳՀԾ-ն պահպանում են ոչ թե նրա տնտեսական շահերի համար, այլ անվտանգության պատճառներով: Միևնույն ժամանակ հայտարարվեց, որ Բելգիայից ու Լյուքսեմբուրգից հետո Ավստրիան էլ մերժել է Իրանի հետ Եվրոպայի մասնավոր ֆինանսական փոխանակումների մեխանիզմի գրասենյակը հյուրընկալելու առաջարկը:

Քեյհան

Ինչո՞ւ ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երեք երկրները չեն ընդունում ֆինանսական շրջանառության մեխանիզմի հյուրընկալումը

 

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասում է, որ ՀԳՀԾ-ն պահպանում են ոչ թե նրա տնտեսական շահերի համար, այլ անվտանգության պատճառներով: Միևնույն ժամանակ հայտարարվեց, որ Բելգիայից ու Լյուքսեմբուրգից հետո Ավստրիան էլ մերժել է Իրանի հետ Եվրոպայի մասնավոր ֆինանսական փոխանակումների մեխանիզմի գրասենյակը հյուրընկալելու առաջարկը:

Համաձայն «Բլումբերգ»-ին Ֆեդերիկա Մուգերինին ընդգծելով ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունն, ասաց. «ԵՄ-ն ՀԳՀԾ-ն պահպանելու է ոչ միայն առևտրական շահերի, այլ նաև անվտանգության պատճառներով: Եթե պահպանենք ՀԳՀԾ-ն կարող ենք Իրանի հետ Եմենի, հրթիռային հարցի, Աֆղանստանի ու Միջին Ասիայի կապակցությամբ նույնպես համաձայնության հանգել»:

«Տարածաշրջանի ներկա պայմաններում մեր տնօրենները նույնիսկ չեն կարողանում որոշում կայացնել, թե Պարսից ծոցի տարածաշրջանում համագործակցությունը շարունակելու համար որտե՞ղ պիտի ներդրում կատարեն»,-ասել է Մուգերինին:

Իրան հրթիռների, նաև տարածաշրջանային ճգնաժամերի շուրջ Իրանի հետ բանակցության հարցն այն պայմաններում է առաջ քաշվում, երբ Եվրոպան չի իրագործել ՀԳՀԾ-ի հանդեպ ստանձնած իր նվազագույն պարտավորությունը ու նույնիսկ չի կատարել Իրանի հետ ֆինանսական մասնավոր փոխանակումների խորհրդանշական խողովակ ստեղծելու մասին իր խոստումը: Այլ խոսքով եվրոպացիները ՀԳՀԾ-ն միայն Իրանի վրա ճնշում գործադրելու և Իրանին զիջումներ պարտադրելու միակողմանի գործընթաց են ընկալում, որի գոյատևման դեպքում հնարավոր կլինի Իրանի ավելի շատ զիջումներ պարտադրել:

Այս միջոցին ու այն պայմաններում, երբ ՀԳՀԾ-ի պաշտպան որոշ ԶԼՄ-ներ հավակնում էին, թե Ավստրիան կհյուրընկալի մասնավոր ֆինանսական փոխանակումների մեխանիզմի (SPV) գրասենյակը, Ավստրիայի կառավարությունը հայտարարեց, թե դա մերժում է:

Ավստրիայի ԱԳ նախարարության խոսնակ Փիթեր Գուշելբաուերն այս մասին հայտարարելով ընդգծեց, որ բազմաթիվ կասկածների գոյության պատճառով Ավստրիան չի ընդունում ֆինանսական այս խողովակը հյուրընկալելու առաջարկը:

«Խոր ուսումնասիրություններ անցկացնելուց հետո հանգել ենք այն եզրակացության, որ նպատակ չունեն Իրանի ու ԵՄ անդամ երկրների միջև ֆինանսական շրջանառության միջնորդի դեր կատարե»,-հայտարարել է նա: Ավստրիացի պաշտոնատարը նաև հիշեցրել է, որ ֆինանսական խողովակի արդյունավետության շուրջ կասկածներ գոյություն ունեն և Ավստրիան չի կարող ընդունել դա հյուրընկալելու առաջարկը:

Ֆրանսիայի ձայնի հաղորդման համաձայն Ավստրիան երրորդ երկիրն է, որ հրաժարվում է հյուրընկալել այս գրասենյակը և թվում է, որ մյուս երկրներն էլ նման ցանկություն չունեն:

Եվրոպական երկրների ու քաղաքական ու բանկային ոլորտի պաշտոնատարների մտահոգություններից մեկն այս գրասենյակի հետ փոխանակումներ կատարող բանկերի ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկվելու հավանականությունն է: ԵՄ-ն Իրանի հետ առևտրական գործարք իրականացնող բանկերին պաշտպանող որևէ մեխանիզմ դեռ չի գտել:

 

Ջավան

Դիմադրության հրթիռները հարվածեցին Իսրայելի կառավարության սիրտը

 

Սիոնիստաբնակ քաղաքավանների դեմ Գազայի դիմադրության խմբերի հրթիռային հարձակումներից 24 ժամ չանցած երևան եկան Սիոնիստական ռեժիմի կառավարության կազմում ճեղքվածքի նշանները և այդ ռեժիմի պատերազմի նախարարը հակառակելով Գազայում հրադադարին հրաժարվեց իր պաշտոնից, որպեսզի Իսրայելի վարչապետը վաղաժամկետ ընտրություններ հայտարարելուց բացի այլ ելք չունենա: Այս քայլն ընդառաջվեց պաղեստինցիների կողմից և նրանք Լիբերմանի հրաժարականը քաղաքական կարևոր հաղթանակ համարեցին դիմադրության առանցքի համար:

Գազայի հատվածում Պաղեստինի դիմադրության խմբերի հետ հրադադարի  համաձայնության ուղղությամբ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ջանքերը սրեցին այդ ռեժիմի կառավարության կազմում տարաձայնությունները:

Երեկ, այն պայմաններում, եր Սիոնիստական ռեժիմի կառավարությունը Գազայում իրավիճակը քննարկելու և պատերազմի շարունակելու և կամ այն դադարեցնելու մասին որոշում ընդունելու համար նիստ էր գումարել, Իսրայելի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը Գազայում հրադադարի հետ հակառակելով վայր  դրեց իր լիազորությունները:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն Լիբերմանն իր հրաժարականի և Գազայի հարցով Բենյամին Նեթանյահուի հետ տարաձայնության պատճառների մասին ասաց. «Հրադադարը չեմ ընդունում, քանի որ դա նշանակում է հանձնվել ահաբեկիչների դիմաց»: Լիբերմանը նաև հավելել է. «Ռակետային հարձակմանը մեր պատասխանը համարժեք չէր և մենք թույլ կերպով հանդես եկանք»: Իսրայելի պատերազմի պաշտոնաթող նախարարը վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու պահանջ ներկայացնելով ասել է. «Գործող իշխանությունների տեսակետներում քաղաքական ու ապահովական անթափանցիկություն գոյություն ունի և ժամանակն է որ նոր ընտրություններ անցկացվեն»: Լիբերմանը մի քանի շաբաթ առաջ պահանջել էր ավելի կոշտ վերաբերմունք ցուցաբերել «ՀԱՄԱՍ»-ի հանդեպ: Նա ասել էր. ««ՀԱՄԱՍ»-ի հետ համաձայնության հանգելու որևէ ուղի գոյություն չունի և մենք առանց ծանր հարված հասցնելու չենք կարող հարավում խաղաղություն ու անդորր հաստատել»: Լիբերմանը «Իսրայելը մեր տունն է» կուսակցության առաջնորդն է և կառավարությունից այս կուսակցության հրաժարմամբ Նեթանյահուն պարտավոր է արտահերթ ընտրություններ անցկացնել:

 

 

Ալիք

Նախընտրական ցուցակներից մինչև խորհրդարանի ձևավորում. ովքեր և ինչպես են հավակնում կազմել յոթերորդ գումարման Ազգային ժողովը

 

Նոյեմբերի 14-ին հայտնի դարձավ Հայաստանի Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական ողջ պատկերը:

Քաղաքական ուժերը օրենքի պահանջով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրին ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու նախընտրական ցուցակները:

Ըստ այդմ՝ ընտրություններին մասնակցելու է քաղաքական 11 ուժ, որից 2-ը՝ կուսակցությունների դաշինք:

«Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Առաքելություն» կուսակցությունը:

«Մենք» դաշինքը, որի մաս են կազմում «Ազատ Դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները, ներկայացրել է 144 հոգանոց ցուցակ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 175 հոգանոց ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

ՀՅԴ նախընտրական ցուցակում ներառված է 152 անձ: Դաշնակցության ցուցակը գլխավորում է Ազգային ժողովում «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է քաղաքական այս ուժի նախագահը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

ՀՀԿ ցուցակը բաղկացած է 125 հոգուց:

«Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը:

«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակի առաջին համարը Սուրեն Սահակյանն է:

«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորում է Լուսինե Հարոյանը:

 

Ժողովուրդ

Սադրա՞նք, թե բանակցություններից առաջ «Գազպրոմին» խեղճացնելու փորձ

 

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՊԵԿ-ը երեկ հայտարարություն է տարածել՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մեղադրելով առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններից խուսափելու մեջ:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էլ անմիջապես հերքում է տարածել, տեղեկացնելով, որ ստուգումները դեռ ընթացքի մեջ են, և որ ՊԵԿ համեմատական հետազոտությունները կատարվել են ոչ համադրելի ժամանակաշրջանների և ոչ համադրելի մեծությունների հիման վրա:

Թե ով է ճիշտ այս բանավեճում, ժամանակը ցույց կտա: ՊԵԿ-ը դեռ պետք է կարողանա ապացուցել հնչեցրած մեղադրանքները: Բայց այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. ինչո՞ւ է ՊԵԿ-ը ռուսական «Գազպրոմ» ընկերության հայաստանյան դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դեմ նման քայլ անում այս պահին:

Ինչպես հայտնի է, կրկին օրակարգում է հայտնվել ՀՀ-ին տրամադրվելիք գազի սակագնի նվազեցման հարցը: Ենթադրվում է՝ գազի սակագնի նվազեցման հարցը քննարկվելու է դեկտեմբերի 6-ին Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ:

Ու այդ հանդիպումից առաջ նման քայլը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ՝ առիթ հանդիսանալով ՌԴ իշխանությունների համար, որ հրաժարվեն գազի սակագինն իջեցնելուց: Սա սադրա՞նք է, թե բանակցություններից առաջ «Գազպրոմին» անկյուն մղելու և խեղճացնելու փորձ, դժվար է ասել: Ամեն դեպքում այս հարցերում ավելորդ զգուշավորությունը չէր խանգարի»։

 

 

  

 

 

Պիտակ

Nov 15, 2018 12:03 Asia/Yerevan
Մեկնաբանություններ