• ԱՄՆ-ի «Էքսոն-Մոբիլ» ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում

Ամերիկյան «Էքսոն-Մոբիլ» նավթային ընկերությունը կդադարեցնի իր համագործակցությունը Ադրբեջանի «Ազերի», «Չերաղլի» և «Գյունեշլի» նավթադաշտերի զարգացման նախագծերում և դուրս կգա Ադրբեջանից:

«Էքսոն-Մոբիլ» ընկերության խոսնակ Ջուլիա Քինգը խոսափել է առավել մանրամասներ հայտնել այս կապակցությամբ և չի բացատրել Ադրբեջանից դուրս գալու պատճառները: Սակայն նա ասել է.«Որոշման պատճառը, ընկերության համաշխարհային գործունեության ընթացքի վերանայումն է»: Մինչ այժմ Ադրբեջանի «Սուքար» նավթարդյունաբերության կառավարական ընկերությունը չի արձանգնաքել այս լուրին: Հաշվի առնելով «Էքսոն-Մոբիլ» ընկերության համաշխարհային դիրքը, անկասկած Ադրբեջանի նավթի փոխադրումների նախագծերից այս ընկերության բացառումը բացասաբար է ազդելու «Դար» կոչվող կոնսորցիոմում Ադրբեջանի բաժնետոմսերի վրա: Այսուհանդերձ, անհավանական է թվում, որ ԱՄՆ-ն լքի Ադրբեջանի տարածքը: Վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ երբ ԱՄՆ-ն Ադրբեջանի պես երկրներում ներկայություն է հաստատում, ոչ մի կերպ ձեռքից բաց չի թողնում այդ հնարավորությունը: 

Փաստորեն կարող ենք ասել, որ Ադրբեջանից «Էքսոն-Մոբիլ» ընկերության դուրս գալը ունի տնտեսական պատճառներ: Հատկապես, երբ նավթի ու գազի ոլորտում Շևրոն բազամազգ կորպորացիան նույնպես գործունեություն է ծավալում «Դար» կոնսորցիումի մեջ:

«Էքսոն Մոբիլը» աշխարհի երկրորդ խոշորագույն նավթային ընկերությունն է: Այս ընկերությունը «Դար» կոչվող պամանագրի կնքումից և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազի փոխադրման խողովակագծի կոնսորցիումի հիմնադրումից ի վեր, ձեռք է բերել այս կոնսորցիումի բաժնետոմսերի 6.8 տոկոսը:

Ադրբեջանի վիճակագրության կառավարական կոմիտեն վերջերս զեկուցել է, որ 2014թ. Ադրբեջանի նավթային եկամուտները կազմել են 16.5 մլրդ դոլար: 2015թ. այդ գումարը նվազելով հասել է 7.6 մլրդ դոլարի և 2016թ. նվազելով կազմել է 5 մլրդ. դոլար:

Փաստորեն պետք է ասել, որ հաշվի առնելով նավթի համաշխարհային գնի անկումը, «Դար» կոսորցիումի բաժնետոմսերը նույնպես խիստ անկում են ունեցել:

Ավելի վաղ, Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, որ ցանկանում է «Դար» պայմանագրում գնել բազմազգ ընկերության բոլոր բաժնետոմսերը: Իրականում «Դար» պայմանագրից Ադրբեջանի եկամուտը շատ ավելի քիչ է քան Բրիտանիայի British Petroleum բազմազգ ընկերության եկամուտը: Բաքվի կառավարությունը ձգտում է եկամուտի առումով գերազանցել մյուս  բազմազգ ընկերություններին: Չնայած որ «Դար» պայմանագրի կետերը գաղտնի են պահվել, սակայն ադրբեջանցի փորձագետները շեշտում են, որ «Ազերի», «Չերաղլի» և «Գյունեշլի» նավթադաշտերից Ալիևի կառավարության եկամուտները պակաս են 15 տոկոսից և Ադրբեջանի նավթային եկամուտների խոշոր մասը գրպանում են Բրիտանիայի BP ընկերությունն ու նրա գործընկերները:

Dec 06, 2018 11:31 Asia/Yerevan
Մեկնաբանություններ