• Մամուլի տեսություն 06-12-2018

35 ամիս անցնում է միջուկային համաձայնության գործադրումից և այս միջոցին արևմուտքը հինգ անգամ փորձել է թիվ 2231 բանաձևը  հիմք ընդունելով Իրանի հրթիռային ծրագրի դեմ բանաձևի, նույնիսկ կոնսենսուսի կամ առնվազն մի հաղորդագրության հասնել ՄԱԿ-ի ԱԽ-ում, սակայն բոլոր ջանքերը ձախողել են:

Խոռասան

Իրանի իրավական երկու հաղթաթուղթը թիվ 2231 բանաձևում

 

35 ամիս անցնում է միջուկային համաձայնության գործադրումից և այս միջոցին արևմուտքը հինգ անգամ փորձել է թիվ 2231 բանաձևը  հիմք ընդունելով Իրանի հրթիռային ծրագրի դեմ բանաձևի, նույնիսկ կոնսենսուսի կամ առնվազն մի հաղորդագրության հասնել ՄԱԿ-ի ԱԽ-ում, սակայն բոլոր ջանքերը ձախողել են: Այդ ձախողումներից վերջինը տեղի ունեցավ երեքշաբթի գիշեր Նյու Յորքում, որտեղ Իրանի հրթիռային ծրագրի դեմ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ո Ֆրանսիայի բոլոր մեղադրանքներին լսող չեղավ և նույնիսկ Բրիտանիայի ներկայացուցիչը, որն այս նիստի գումարման հեղինակներից էր կասկած հայտնեց թիվ 2231 բանաձևն Իրանի կողմից ոտնահարված լինելու շուրջ: Իսկ այս բանաձևն ինչ է պարունակում, որ արևմուտքը արդեն հինգերորդ անգամ ձախողում է:

Առաջին այն որ բանաձևում Իրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ կատարված նշումն իրավական պարտադրանք չի պարունակում, քանի որ դա  չի տեղավորվում ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի 39-ից 51-րդ հոդվածների ներքո: Հետևաբար  դա պարտադիր տեսք չունեցող հորդոր է, որն Իրանի համար դրա գործադրման ուղղությամբ որևէ պարտադրանք չի առաջացնում: Դա ի տես այն բանի, որ ժամանակին Իրանի միջուկային ծրագրի դեմ ընդունված թիվ 1929 բանաձևը, որը փոխարինվել է թիվ 2231 բանաձևով, միանշանակ տեղավորվում է ՄԱԿ-ի  7-րդ գլխի ներքո, որի արդյունքում էլ բոլոր երկրների, այդ թվում Իրանի համար պարտադիր տեսք  ուներ:

Երկրորդ, թիվ 2231 բանաձևը իրավական կարևոր պարբերություններից մեկը, որն Իրանի հրթիռային ծրագրի դեմ ԱԽ-ի միջոցով ճնշում գործադրելու համար փակում է արևմուտքի ձեռքն ու ոտքն այն նախադասությունն է, որտեղ նշված է «Իրանին կոչ է արվում հրաժարվել միջուկային զենքեր կրելու ունակությամբ նախագծված բալիստիկ հրթիռների հետ առնչվող ցանկացած աշխատանքից»: Միջուկային զենքեր կրելու ունակությամբ բալիստիկ հրթիռների մատնանշումը իրավական նշանակություն ունեցող արտահայտություն է, որը համարվում է Իրանի հրթիռային փորձարկումների կարևոր հաղթաթուղթը: Քանի որ բանաձևն Իրանին կոչ է անում հրաժարվել միջուկային զենքի կրելու ունակությամբ հրթիռներ փորձարկելուց և դա ի տես այն բանի, որ Իրանի հրթիռներից որևէ  մեկը նման ունակությամբ նախագծված չեն: 

 

Քեյհան

Մակրոնի  խոստումները բավարար չեն, բողոքի ակցիաները շարունակելու ենք

 

2017 թվականի վերջերին Մակրոնի կառավարությունը վառելիքի հարկերի բարձրացման մասին օրենք ընդունեց: Դրան զուգահեռ նավթի գների հավելումը Ֆրանսիայում վառելիքի գների հավելման պատճառ դարձավ ու հենց դա էլ պատճառ դարձավ, որ Ֆրանսիայում ձևավորվի «Դեղին ժիլետավորներ» կոչվող բողոքի շարժումը, որը վերջին երեք շաբաթների ընթացքում անկարգություններ է հրահրել Փարիզում ու Ֆրանսիայի մի քանի քաղաքներում: Ամենախիստ անկարգությունները տեղի ունեցան անցած շաբաթ գիշեր, երբ Փարիզը պաշտոնապես բողոքարարների ու ոստիկանության ուժերի միջև պատերազմի ասպարեզ դարձավ, որի արդյունքում էլ Փարիզն «այրված քաղաք»-ի տեսք ստացավ:

Էմանուել Մակրոնը նախ փորձեց անտեսել «Դեղին ժիլետավորներ»-ի շարժումը, սակայն ի վերջո հանձնվեց նրանց դիմաց և վարչապետ Էդվարդ Ֆիլիպին հանձնարարեց բանակցել բողոքարարների հետ:

Փարիզի պաշտոնական շրջանակներին մոտիկ կանգնած աղբյուրներ «Ֆրանս Պրես»-ին ասել են, որ կառավարությունը վառելիքից գանձվող հարկը բարձրացման նախագծից հրաժարվելուց բացի իրավիճակը հանդարտեցնելու և ճգնաժամին վերջ  տալու համար մտադիր է այլ նախաձեռնությունների դիմել: Այդուհանդերձ այս զիջումները  դեռ որևէ փոփոխություն չեն առաջացրել երկրի անհանդարտ վիճակում: Քանի որ «Դեղին ժիլետավորներ»-ը հիշյալ որոշումն անբավարար են համարում և շարունակելու են բողոքի ակցիաները:

«Դեղին ժիլետավորներ»-ի շարժման անդամներից Բենիամին Քուշին այս կապակցությամբ մի հարցազրույցում ասել է. «Շարժումը պահանջում է շարունակվե բողոքի ակցիաները, սակայն դրանք պիտի լինել խաղաղ և հեռու ցանկացած տեսակի բռնությունից»: Նա հավելել է, որ «Թոլոզ»-ի գլխավոր հրապարակում 5000 հոգանոց հանրահավաքը շատ ավելի ազդեցիկ կարող է լինել բռնությունների գործադրումից: «Մենք պիտի ապահովենք Ֆրանսիայի ժողովրդի 85 տոկոսի աջակցությունը»,-հայտարարել է Քուշին:

 

 

Ալիք

«Հ1»-ի «պլիւս»-ն ու «մինուս»-ը

 

…Երեկ, Հայաստանի Հանրային հեռուստակայան «Հ1»-ը ողջունելի մտահղացմամբ ու աննախադեպ նախաձեռնությամբ ի մի էր հավաքել դեկտ. 9-ի խորհրդարանական ընտրությունների թվով 11 կուսակցություն-դաշինքների կողմից առաջադրված թեկնածուների առաջատարներին, բանավիճելու ամենատարբեր՝ ներքին թե՛ արտաքին խնդիրների ու մարտահրավերների մասին:

Թեեւ  Աշխարհասփյուռ միլիոնավոր հեռուստադիտողների ակնդետ հայացքները ավելիով էր կարող փայլատակել, ի տես ծրագրային-սկզբունքային բանավեճի, բայցեւայնպես՝ բուն բանավեճի ձեւաչափը, որպես նորույթ, թե՛ հետաքրքիր, եւ թե՛ օգտակար էր հայաստանյան ընտրողի ու քվեարկողի համար: Դա հիմք է տալիս մեզ, որ թեկուզ այդ պատճառով՝ արձանագրել այսպես ասած՝ «պլիւս»-ը՝«Հ1»-ի մտահղացման հաշվին…

Մյուս կողմից նույն միլիոնավոր հեռուստադիտողների (որոնց գերակշիռ մասը գտնվում ու բնակվում է արտերկրում ու Սփյուռքոմ) արդար ակնկալիքն էր, որ «Հ1»-ը բանավեճի հիմնահարցերի առաջադրման գործում չվրիպեր մեր համազգային թիվ 1 մարտահրավերի՝ Հայոց պահանջատիրության, Հայոց Ցեղասպանության (հատկապես որպես անվտանգության կոնցեպցիա) եւ մեկ խոսքով՝ Հայ Դատի վերաբերյալ բանավիճողների ծրագրային-ռազմավարական մոտեցումների քննարկումը:

…Չէ՞ որ հենց Հայ Դատի ամբողջական հասկացության մեջ են ներառված մեկ կողմից՝ հայի, Հայրենիքի, Սփյուռքի, Արցախի, Ջավախքի, Նախիջեւանի..., իսկ մյուս կողմից էլ այդ ամենի՝ պատմա-քաղաքական, աշխարհագրական, ազգագրական, ներկայիս ՀՀ-ի սոցիալ-տնտեսական, ներքաղաքական, եւ կարեւորներից՝ մշակութային ու հոգեւոր, կրթա-գիտական եւ… բոլոր-բոլոր լուծման ու կայացման կարոտ հանգամանքները…:

Ավստրալիայի խորհրդարանականը հայտարարել էր թե՝ «Աշխարհը չափազանց շատ է հապաղում Հայոց Ցեղասպանության արդար գնահատման ու փոխհատուցման հարցում»...

Մենք,  սակայն, իրավունք չունենք հապաղելու ու տվյալ դեպքում «Հ1»-ին «մինուս» գրանցելը կարելի է գնահատել տեղին…:

 

 

Փաստ

Քաղաքական բանավեճի ժանրը թույլ նյարդերով մարդկանց համար չէ

 

«Փաստ» թերթը գրում է. «Նախընտրական հեռուստաբանավեճերի հանդեպ հանրային հետաքրքրությունը վերջին շրջանում էականորեն աճել է: Այդ բանավեճերը դարձել են սովորական երևույթ, ավելին՝ քարոզարշավային ամեն օրվա ընթացքում առնվազն 2-3 բանավեճ է տեղի ունենում: Ակնհայտ է, սակայն, որ կան որոշակի խնդիրներ բանավիճային մշակույթում: Խոսքը ոչ այնքան դրանց խայտաբղետ ձևաչափերի մասին է, որքան մասնակիցների սպասելիքների ու ակնկալիքների:

Միանգամից պարզ է դառնում, որ տարիներ շարունակ բանավեճերի պրակտիկայի բացակայությունը հանգեցրել է մի վիճակի, երբ քաղաքական պրոցեսների կտրուկ հանրայնացմանը քաղաքական վերնախավը պատրաստ չէ, պատրաստ չէ հարմարվել հրապարակային քաղաքականության և դրա առանցքային մաս կազմող բանավիճային ֆորմատի խաղի կանոններին:

Պետք է արձանագրել, որ հեռուստատեսային բանավեճերն, ըստ էության, առանձին ժանր են, մեծ հաշվով՝ գեղարվեստական ժանր: Եվ այդ ժանրն ունի իր կանոնները, որոնցից առաջնայինը ոչ այնքան փաստերի ճիշտ և սխալ լինելն է, որքան համոզիչ և ներկայանալի խոսելը, վստահ պահվածքը, ամուր նյարդերը:

Ընդհուպ մինչև արտաքին տեսքի առանձին բաղադրիչներ կարող են վճռորոշ լինել այս կամ այն բանավեճում հաղթելու համար: Այն հանգամանքը, որ հրապարակային քաղաքականության մեջ առաջնայինը ոչ թե բովանդակությունն ու փաստերն են, այլ համոզիչ, արժանահավատ ներկայանալու ունակությունը, դրսևորվում է Նիկոլ Փաշինյանի օրինակով:

Ըստ այդմ, այն նեղսրտման դրսևորումները, թե բանավեճերում քիչ են փաստերը կամ կան փաստերի մանիպուլ յացիաներ, կամ փաստերով խոսողը պարտվեց մանիպուլյացիաներ անողին, պարզապես նշանակում են, որ Հայաստանում հեռուստաբանավեճերի ժանրը դեռևս նոր է ու անսովոր քաղաքական դերակատարների համար:

Մեծ հաշվով, եթե քաղաքական բանավեճերը լինեին փաստերի ճշգրտման, ծրագրերի ներկայացման, ինչպես նաև փորձագիտական ու ակադեմիական քննարկումների հարթակներ, ապա քաղաքականությամբ կզբաղվեին ու կհաջողեին բացառապես գիտնականները, փորձագետները ու քաղաքագետները»:

 

 

Պիտակ

Dec 06, 2018 16:16 Asia/Yerevan
Մեկնաբանություններ