• Իրանի հրթիռային ծրագիրը. Ռոհանիի  ուլտիմատումը եվրոպացիներին

ԻԻՀ նախագահը, խոսքն ուղղելով եվրոպական երկրներին, հայտարարել է.«Իրանի պաշտպանական կարողությունը բանակցության ենթակա չէ»:

Հասան Ռոհանին չորեքշաբթի երեկոյան Սեմնան կատարած նահանգային ուղևորության ընթացքում ասել է.«Եթե եվրոպացիներն ուզեն խոսել Իրանի պաշտպանական կարողության վերաբերյալ, դա ընդունելի չէ, քանի որ պաշտպանական կարողությունն ուղղված է երկրի պաշտպանությանը»:

Իրանի ԱԳ նախարար  Մոհամմադ Ջավադ Զարիֆը ևս նույն օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ընդգծել է.«Ոչ մի երկիր չի կարող Իրանի նման մեծ ու անկախ երկրից պահանջել հրաժարվել իր սեփական պաշտպանական միջոցից»:

Այս օրերին  ամերիկացի պետայրեր ը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանմանն ուղղված հատուկ նշանակության մեխանիզմ ստեղծելու համար Իրան-Եվրոպա համաձայնության շեմին նոր խաղ են սկսել, որպեսզի հարցականի տակ դնեն այս համագործակցությունն ու համաձայնությունը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ  Իրանի հրթիռային փորձարկումները հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին: Պոմպեոն այն դեպքում է նման անհիմն հայատարարությամբ հանդես եկել, երբ բանաձևը բոլորովին չի անդրադարձել այս հարցին: Բանաձևում Իրանից պահանջվել է միջուկային մարտագլխիկներ կրող հրթիռներ չարտադրել: Իրանը երբեք այս ուղղությամբ չի ընթացել և երկրի հրթիռները սովորական են և ուղղված են թշնամիների սպառնալիքների դիմաց կանխարգելիչ ուժի ամրապնդմանը:

ԱՄՆ-ն շահարկելով  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր անդամակցությունը, Բրիտանիայի ու  Ֆրանսիայի համագործակցությամբ Իրանի հրթիռային ծրագիրն առաջ քաշեց, սակայն այս անգամ էլ ձախողման մատնվեց: Այս բոլորը չեն կարող թաքցնել ԱՄՆ-ի թերացումներն իր պարտավորությունները չկատարելու հարցում և Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի նկատմամբ նրա անհավատարմությունն ու անպատասխանատվությունը:

Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Մարք Ֆիթսպատրիկը ԱՄՆ-ի պետքարտուղարի հնչեցրած հայտարության հետ միաժամանակ ընդգծել է.«Իրանի հրթիռային փորձարկումը չի խախտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը»:   Նա հավելել է.«Այս բանաձևը ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին կոչ է անում խուսափել այն քայլերից որոնք կթուլացնեն ՀԳՀԾ-ի շրջանակում պարտավորությունների կատարումը, մինչդեռ ԱՄՆ-ն խախտել է այն»:

Իրանի հրթիռային ծրագրի սահմանափակումը մշտապես եղել է ԱՄՆ-ի հետապնդած նպատակը և Դոնալդ Թրամփը մեծ ջանքեր գործադրեց որպեսզի տարբեր սցենարներով իրագործի իր այդ նպատակը:

Նման պայմաններում եվրոպացիները չպետք է ներքաշվեն ամերիկացիների խաղի մեջ և այսօր եվրոպացիների պատմական պատասխանատվությունը ՀԳՀԾ-ն ներկա վիճակից փրկելն է:

Հրթիռային ծրագրում Իրանի քայլերը տրամաբանական ու սկզբունքային են  և այն երկիրը որ փորձում է սահմանափակել Իրանի կանխարգելիչ ուժը, նպատակ ունի խափանել եվրոպական ՀԳՀԾ-ն:

Այն ինչ այսօր մտահոգիչ է, արևմտյան Ասիայում անապահովության շարունակումն է, որում ոչ մի դեր չունեն իրանական հրթիռները, քանզի այս հրթիռներն անգամ մի սովորական քաղաքացու թիրախ չեն դարձրել: Որոշ եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի երկակի ստանդարտներով քաղաքականությունը իմաստալի կապ  ունի արևմտյան Ասիայում տիրող անապահովության վերաբերյալ մտահոգությունների հետ,  քանի որ հակաքարոզչություն է տարվում Իրանի հրթիռային ծրագրի  վերաբերյալ և միաժամանակ զենք է առաքվում  այս տարածաշրջանի որոշ արաբական ռեժիմների համար: Հենց այս կողմնորոշումը արևմտյան Ասիայի տարածաշրջանում հանգեցրել են անապահովության հարատևմանը:

 

 

Պիտակ

Dec 06, 2018 19:45 Asia/Yerevan
Մեկնաբանություններ