• Ահաբեկչությունը և ահաբեկչության աջակիցների ձախողած սցենարի կրկնությունը

Արևմուտքն ու տարածաշրջանի որոշ հետադեմ ռեժիմներ, Իրանի ժողովրդին հարվածելու նպատակով, իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած առաջին օրերից ահաբեկիչներին աջակցություն են ցուցաբերել:

Ահաբեկիչների աջակիցներն այս սցենարում իրենց հովանավորությունը ցուցաբերեցին ահաբեկչական բոլոր խմբերին սկսած մոնաֆեղներով և վերջացրած Քոմուլեով ու ԻԼԻՊ-ով: Մի քանի ամիս առաջ էլ երևան եկավ «Ալ-Ահվազիա» կոչվող խմբի ահաբեկիչների հանդեպ նրանց ցուցաբերած աջակցությունը, իսկ այսօր այդ ցուցակում է հայտնվել Չաբահարի ահաբեկչական հարձակումը:

Հինգշաբթի օրը մի ահաբեկիչ պայթուցիկ նյութեր փոխադրող մի ավտմեքենայով հարձակում իրականացրեց Իրանի Սիսթան և Բալուչեստան նահանգում գտնվող Չաբահար քաղաքի իրավապահ ուժերի կենտրոնի դեմ: Հանդիպելով իրավապահ ուժերի դիմադրությանն ահաբեկիչը պայթուցիկ նյութերով ավտոմեքենան պայթեցրեց իրավապահ ուժերի շտաբի մուտքի դռան մոտ:

Այս հարձակման հետևանքով նահատակվեցին երկու և վիրավորվեցին 40 խաղաղ քաղաքացիներ, այդ թվում մի քանի կանայք ու երեխաներ: Ահաբեկչական հարձակման հեղինակը սպանվեց:

Այս ահաբեկչական հարձակումը կրկին անգամ ապացուցեց, որ Իրանի ժողովրդի թշնամիները ցանկանում են անապահով դարձնել Իրանն ու խաթարել նրա անդորրն ու կայունությունը:

Չի կարելի կասկածել, որ թշնամիները չեն հանդուրժում ԻԻՀ-ի հզորությունն ու հեղինակությունը, քանի որ ԻԻՀ համակարգը խիստ ու ամուր կերպով ընդդիմանում է նրանց և ծանր ապտակ է հասցնում ահաբեկիչներին ու նրանց պաշտպաններին:

Իսլամական հեղափոխության պահակազորի խոսնակ գեներալ Ռամազան Շարիֆի համոզմամբ, ահաբեկչական խմբերը գլխավորապես կապված են օտար, այդ թվում Արաբիայի անվտանգության ծառայություններին և շարունակ փորձում են անապահովություն առաջացնել սահմանային տարածքներում:

Պարզ է, որ ԱՄՆ-ի, Արաբիայի ու Իսրայելի եռանկյունին կանգնած է ահաբեկչական նման ակտերի, այդ թվում երեկ Չաբահարում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կուլիսներում:

Իրանի հարավում ու արևելքում ահաբեկչական խմբերի հանդեպ Պարսից ծոցի ափամերձ որոշ հետադեմ երկրների աջակցության մասին բոլորը տեղյակ են, այն աստիճան, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը լկտիաբար խոստացել է անկայունությունն ու բախումը փոխադրել Իրանի սահմաններից ներս և անգամներ պաշտպանել է ԻԻՀ-ի համակարգում իշխանափոխությանն ուղղված ջանքերը:

Այս քայլի նենգ նպատակներից մեկն էլ դրանց կրոնական ու ազգային երանգ հաղորդելն է, որը կազմակերպվում է Վաշինգտոնում, Ռիադում ու Թել Ավիվում:

Միջազգային հարցերի փորձագետ Սեյեդ Հադի Սեյդ Աֆղահին Իրանի դեմ ահաբեկչական հարձակումներում ԱՄՆ-ի դերակատարության մասին ասում է. «Այս կապակցությամբ Թրամփի հայտարարությունները խորհելու տեղիք են տալիս: Նա բազմիցս ընդգծել է, որ ցանկացած միջոցով փորձելու է Իրանում իշխանափոխություն իրականացնել, իսկ Թրամփի նկատի ունեցած միջոցներից մեկն էլ ահաբեկչական հարձակումներն են: Նա անգամներ հստակորեն սպառնացել է, որ կարող է Իրանում անկարգություններ հրահրել»:

Չաբահարն Իրանի  տնտեսական գոտիներից է, որտեղ խոշոր ներդրումներ են կատարվել:

Պարզ է, որ հարձակման հեղինակները ցանկացել են խաթարել այդ գոտում տիրող անվտանգությունն ու ազդել տնտեսական ծաղկման վրա:

Իհարկե ահաբեկչական նման գործողությունները ռազմական նշանակություն չունեն ու չեն կարող իրագործել հեղինակների նկատ ունեցած նպատակները: Սակայն կասկած չկա, որ ահաբեկիչներն ինչ խմբի էլ որ պատկանեն և ում աջակցությունն էլ որ նրանց թիկունքում լինի ամեն դեպքում ծանր գին են վճարելու ահաբեկչական այս հարձակման համար:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ընդգծել է. «Ճանաչված կենտրոնների հրամանով աշխատող բռնություն իրականացնողներն ու մահ տարածողներն ուր էլ որ գտնվեն մոտ ապագայում այս ոճրագործության պատճառով խիստ կերպով պատժվելու են»,

Պիտակ

Dec 07, 2018 11:31 Asia/Yerevan
Մեկնաբանություններ