• Մամուլի ասուլիս 07-12-2018

Սպիտակ տնում Դոնալդ Թրամփի ընդունած որոշումների ընդհանրությունը քննարկելիս երևան է գալիս ԱՄՆ-ի քաղաքականությանն ու իշխանությանը տիրապետող մի տեսակ քաղաքական սյուռեալիզմ:

ԻՌՆԱ

Թրամփիզմը Վաշինգտոնում քաղաքական սյուռեալիզմի գագաթնակետը

 

Սպիտակ տնում Դոնալդ Թրամփի ընդունած որոշումների ընդհանրությունը քննարկելիս երևան է գալիս ԱՄՆ-ի քաղաքականությանն ու իշխանությանը տիրապետող մի տեսակ քաղաքական սյուռեալիզմ:

ԻԻՀ հրթիռային ծրագրի կապակցությամբ ամերիկացի պաշտոնատարների վերջին հայտարարությունները, նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը խախտելու և Իրանի պաշտպանական քայլերը տարածաշրջանի ու աշխարհի համար սպառնալի լինելու հավակնությունը հանգեցրին Իրանի ԱԳ նախարարի հակազդեցության:

Զարիֆը հրապարակեց հետևյալ ուղերձը. «Սյուռեալիզմն այսօր դարձել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղեգիծը: Մինչ ոտնահարում է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը և նույնիսկ սպառնում է նրանց ովքեր չեն ցանկանում ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները գործադրելով այդ բանաձևը ոտնահարել, սխալմամբ Իրանին մեղադրում է նույն այդ բանաձևը ոտնահարելու մեջ»:

Թեև Իրանի ԱԳ նախարարի թուիթերյան գրառման մեջ ամերիկացիների սյուռեալիզմի վերջին ապացույցը այն բանաձևն է ներկայացվել, որը Թրամփն ու նրա թիմակիցներն անտեսել են լիովին հրաժարվելով միջուկային համաձայնությունից, այդուհանդերձ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության նպատակներն ու քայլերը քննարկելով պարզվում է, որ իրապես սյուռեալիզմը դարձել է Սպիտակ տանն իշխող դիսկուրսը:

Հենց այդ պատճառով ԱՄՆ-ի վարչակազմի տարբեր մակարդակներում ներկա որոշ տեխնոկրատ գործիչներ իրենց ամբողջ ջանքն ի գործ են դրել, որպեսզի կանխեն այդ երկրում Թրամփի սյուռեալիզմի պատճառած վնասները:

Անցած սեպտեմբերին ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթն իր ազատ սյունակում «Ես Թրամփի վարչակազմում դիմադրության մի մասնիկն են» խորագրով հոդվածը: Հոդվածի հեղինակն իրեն Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատարներից էր անվանում, որն իր մի խումբ գործընկերների հետ կանխում է նախագահի որոշումների մի մասը և թույլ չի տալիս որ ԱՄՆ-ն դեպի անկում գնա:

Այս միջոցին ԱՄՆ-ի ուղեգիծը սյուռեալիստական դառնալու մասին Զարիֆի կատարած բնութագրումը չափազանց հետաքրքիր է: Հայացք նետելով արվեստի, գրականության և մշակույթի ոլորտում սյուռեալիզմի արմատներին պարզվում է, որ այդ արմատը ծնունդ է առել «Դադաիզմ»-ից կամ այլ խոսքով «Նեհիլիզմից» կամ «Ունայնապաշտություն»-ից և տարածվել է համաշխարհային առաջին պատերազմից հետո Եվրոպայի ժողովրդի մոտ առաջացած հիասթափության միջավայրում:

«Դադաիզմ»-ը ներկայացնում էր մի տեսակ հանրային ընդվզում, որի սրտից դուրս  եկավ «Սյուռեալիզմ»-ը և պատճառ դարձավ, այս դպրոցն էլ իր էությամբ ըմբոստ լինի և դեմ գնա քաղաքական ու հասարակական պայմանագրին, հենց այնպես որ  2016 թվականի վերջերին Թրամփը չարաշահելով քաղաքականության ոլորտում պասիվ խավի մոտ ձևավորված հանրային դժգոհությունը և նրանց քվեակենտրոններ տանելով, քննադատելով քաղաքական ավանդական գործիչներին, հեծնելով պոպուլիզմի ալիքը և մերժելով նախորդ քաղաքական ղեկավարներին, կարողացավ փոխարինել Բարաք Օբամային:

Թրամփի և սյուռեալիզմի միջև ուշագրավ ընդհանուր եզրը կարելի է համարել իրականության հանդեպ երևակայության գերազանցությունը: Հենց այնպես որ սյուռեալիզմն իրատեսություն արգելք է համարում առաջադիմության ճամբին, Թրամփն էլ անտեսում է ներքին ու միջազգային իրողությունների կարևոր մի բաժինը և ցանկանում է իրականության տեսք տալ իր մտային ձևաչափերին ու երևակայություններին:

Թրամփն հենց այնպես որ անտեսելով արաբների ու Իսրայելի միջև խոր տարաձայնության տարրերը, նաև հարցի պատմական, քաղաքական, գաղափարախոսական, կրոնական ու տնտեսական բարդ կողմերն արտահայտվում է զավթված տարածքների շուրջ «Դարի գործարք»-ի մասին և  կամ Ջամալ Խաշողջիի սպանության դեպքում անհերքելի ճշմարտությունները փոխարինում է իր երևակայություններով և ցանկանում է, որ սաուդացի գահաժառանգը սպանություն գործած չլինի:

Այսպիսով Թրամփն անտեսելով առկա իրողություններ իր քաղաքական, քարոզչական ու նույնիսկ տնտեսական ողջ պոտենցիալն աշխատեցնում է, որպեսզի իր երևակայությունները մոտեցնի իրողության:

Իհարկե նման սյուռեալիստական հայացքն ամերիկացիների քաղաքականության պատմության մեջ աննախընթաց չէ, այդուհանդերձ կարելի է վստահությամբ ասել, որ այսօր Թրամփիզմը համարվում է ԱՄՆ-ում քաղաքական սյուռեալիզմի գագաթնակետը:

 

 

News.am

Լրացավ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը

 

30 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։

Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին։ Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Մեծապես տուժեցին հանրապետության մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ Լենինականն (Գյումրի) եւ Կիրովականը (Վանաձոր)։ Գրեթե ամբողջությամբ ավերվեցին բարձրահարկ շենքերը, եւ սա մեծ թվով զոհերի պատճառներից մեկն էր։

Մյուս պատճառն այն էր, որ ավերիչ երկրաշարժը, որի գերազանցեց 7 մագնիտուդը, տեւեց կես րոպե։ Երկրաշարժը զգացվել է Երեւանում եւ Թբիլիսիում, այն գրանցվել է աշխարհի սեյսմոլոգիական կայաններում։

Ավերակների տակ հայտնվեցին տասնյակ հազարավոր մարդիկ։ Ավերվեցին գործարաններ ու ֆաբրիկաներ, դպրոցներ ու հիվանդանոցներ, տուժեցին ենթակառուցվածքներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները, օտարերկրյա պետությունները օգնության շտապեցին տուժած Հայաստանին։

Ցավոք, երկարաշարժի հետեւանքների վերացումը երկու ինքնաթիռների անձնակազմի կյանք խլեց․ զոհվեցին հումանիտար օգնություն բերող խորհրդային եւ հարավսլավական ինքնաթիռների անձնակազմը։ Ավերակների մաքրման աշխատանքներին մասնակցում էին խորհրդային բանակի մի քանի հազար զինվոր ու սպա։ Աղետալի ողբերգությունը ստիպեց մտածել հատուկ ստորաբաժանման մասին, որը հետագայում ստեղծվեց ԱԻՆ-ում։

Սկսվեց տուժած շրջանների ակտիվ վերականգնման ծրագիրը, որը ընդհատվեց ԽՍՀՄ փլուզմամբ։ 30 տարի անց անօթեւան դարձած մարդկանց մեծ մասը ապահովվել է բնակարաններով։ Սակայն Շիրակի ու Լոռու մարզերում դեռ կան ընտանքիներ, որոնք շարունակում են գոյատեւել տնակներում ու ժամանակավոր կացարաններում։

 

 

Հրապարակ

Ամենաշքեղ քարոզարշավը «Իմ քայլը» դաշինքինն է

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Քարոզարշավը մոտենում է ֆինիշին, անկախ ցուցանվող թվերից ու ապագա «ռապորտներից», ակնհայտորեն ամենաշքեղ քարոզարշավն «Իմ քայլը» դաշինքինն է։ ՀՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» քայլում են կողք կողքի թե՛ ցուցապաստառների, թե՛ քարոզչական լրացուցիչ ժամանակի գնման առումով։

Բուկլետների բաշխման տեսանկյունից նույնպես «առջևում» են «Իմ քայլն» ու «Լուսավոր Հայաստանը»․ գրեթե ամենօրյա ռեժիմով բնակարանների դռների մոտ վերջիններս թողնում են իրենց բուկլետները, «դարպասների» տակից ներս խցկում։ Նախորդ տարի նման ակտիվությամբ «Բարգավաճ Հայաստանն» էր բուկլետներ բաժանում»։

 

 

Ժողովուրդ

Կտրուկ ավելացել է ՀՀ-ից գումարի արտահոսքը. միայն հոկտեմբերին ՀՀ-ից դուրս է բերվել մոտ 121,5 մլն դոլար

 

«Կտրուկ ավելացել է Հայաստանից գումարի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ միայն հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը կազմել է 121 մլն 461 հազար դոլար:

Իսկ, ընդհանրապես, այս տարվա տասն ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 951 մլն 38 հազար դոլար: Սա, ի դեպ, 171 մլն 842 հազար դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից:

 

 

Պիտակ

Dec 07, 2018 12:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ