• ԱՄՆ-ի պատմական ձախողումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու որոշման առաջին տարեդարձի կապակցությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան չի հաստատել ԱՄՆ-ի կողմից ներկայցրած առաջարկը Պաղեստինի Իսլամական Ջիհադ Միացյալ շարժումն (Համաս) ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին մի նոր բանաձեւ է ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային՝ փորձելով  դատապարտել պաղեստինցիների դիմադրությունը և Համասին մեղադրել ահաբեկչության մեջ:

Այսօր  դեկտեմբերի 7-ին  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկած բանաձեւը պահանջում էր քվեների երկու երրորդը, որը չիրականացվեց:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, 2017 թ. դեկտեմբերի 6-ին Ղոդսը  ճանաչեց որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք եւ հայտարարեց, որ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխի  Երուսաղեմ:

Այս անպատասխանատու որոշումից մեկ տարի հետո  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամները ցույց տվեցին, որ նրանք շարունակում են հակազդել ոչ միայն Թրափմի որոշմանը, այլեւ սիոնիստական ռեժիմին ճանաչում են որպես հանցագործ ռեժիմ: ԱՄՆ-ի կողմից Համասի դեմ ներկայացրած բանաձևը չընդունվելուց  հետո նույն օրը՝ դեկտեմբերի 7-ին, Իռլանդիան մի նոր  բանաձեւի նախագիծ է ներկայացրել, որն ընդգծել է սիոնիստների կողմից օկուպացման եւ քաղաքավանների կառուցումն արգելող քայլերի անհրաժեշտությունը: Միայն հինգ անդամներ, ներառյալ Միացյալ Նահանգները  և Սիոնիստական ռեժիմը, դեմ են քվեարկել  այդ նախագծին: Այսպես ԱՄՆ-ը մեծ ձախողում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամլեայում:

Ամենակարեւորն այն է, որ Նիքի Հեյլին, ինչպես եւ 2017թ.-ի  դեկտեմբերին, սպառնում էր Գլխավոր ասամբլեայի անդամներին, այսօր  ևս բանաձևի ընդդիմադիրներին սպառնացել և  ասել է, որ նախագծին դեմ քվեարկելն այդ երկրների համար հետևանքներ կարող է ունենալ: Նիքի Հեյլիի այս սպառնալիքը, ինչպես անցյալ տարվա սպառնալիքն ապարդյուն է անցել: Նա կոչ է արել ընդունել Համասի դեմ բանաձեւը որպեսզի հաղթանակի պատմական օր արձանագրի Իսրայելի պաշտպանության համար: Սակայն այդ բանաձևի մերժումը դարձել է ԱՄՆ-ի ձախողումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամլեայում:

Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը Twitter-ում գրել է.«ՀԱՄԱՍ շարժմանը դատապարտելու համար ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևի նկատմամբ ՄԱԿ-ի հակադրությունը ծանր պարտություն է ԱՄՆ-ի և Իսրայելի համար: Նիքի Հեյլին ասել էր, որ այդ պաշտոնում նշանակվելու ժամանակ ոչինչ չգիտեր ՄԱԿ-ի մասին և իր միակ նպատակը Իսրայելի ռեժիմին պաշտպանելն է»:

Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի իրավական սյունն է, քանի որ բոլոր անդամները իրավունք ունեն օգտվելու ՄԱԿ-ի այս սյունից եւ ոչ մի երկիր իրավունք չունի օգտագործել վետոյի իրավունքը:

Նոյեմբերի 16-ից 30-ը Գլխավոր ասամբլեայում հաստավել է Իսրյելի դեմ 15 բանաձեւ, դեկտեմբերի 7-ին ընդունված երկու բանաձևերի համաձայն, Սիոնիստական ռեժիմի դեմ  կայացած որոշումների թիվը հասել է 18-ի անցած երեք շաբաթվա ընթացքում:

Այս պատմական իրադարձությունը նշանակում է, որ Պաղեստինի օկուպացված տարածքներում ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքականության դեմ համընդհանուր կոնսենսուս է ձևավորում:

 

 

 

Պիտակ

Dec 07, 2018 18:25 Asia/Yerevan
Մեկնաբանություններ