Dec 08, 2018 12:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08-12-2018

ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրներն իրենց օրական արտադրաչափն ընդհանուր հաշվով 1,2 միլիոն բարել կրճատելու շուրջ պայմանավորվեցին:

Ջավան

Հօգուտ Իրանի նավթի

 

ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրներն իրենց օրական արտադրաչափն ընդհանուր հաշվով 1,2 միլիոն բարել կրճատելու շուրջ պայմանավորվեցին: Այս պայմանավորվածությունը հարգելուց բացառվել են Իրանը, Լիբիան ու Վենեսուելան: Այսպիսով ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների ընդունած որոշումը բոլոր արտադրողների, այդ թվում Իրանի շահին է լինելու: Բացի շուկայի դրական արձագանքից ու նավթի յուրաքանչյուր բարելի գինը տոկոս հավելում կրելուց, այս նիստը մի տեսակ արհամարհանք էր ուղղված Թրամփի թուիթերյան կոչին, որ ՕՊԵԿ-ի անդամներին խրախուսել էր բարձրացնել, իսկ ամերիկացիներին կոչ էր անում հաճույք ստանալ նավթի ցածր գնից:

ԱՄՆ նախագահը ՕՊԵԿ-ի և նրա դաշնակիցների պաշտոնական նստաշրջանի սեմին այդ խմբին կոչ արեց առաջիկա տարվա համար իրենց արտադրաչափը չկրճատել, քանի որ դա հանգեցնելու է նավթի համաշխարհային գների բարձրացման:

Դոնալդ Թրամփը «Թուիթեր»-ում կատարած գրառման մեջ  հույս էր հայտնել որ ՕՊԵԿ կպահպանի ներկա արտադրաչափը և դա չի սահմանափակի:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ՕՊԵԿ-ի անդամ երկրներն իրենց օրական արտադրաչափը կրճատելու են 800 հազար բարելով, իսկ ոչ-անդամ երկրները 400 հազար բարելով: Պայմանավորվածության ժամկետը վեց ամիս է և գործադրման է հանձնվելու առաջիկա տարվա սկզբից:

Իրանի նավթի նախարարն արձագանքելով ՕՊԵԿ-ի ընդունած որոշմանն ասաց. «Բարդ բանակցություններից հետո հասանք մեր ցանկացած արդյունքին և վերջին որոշումը  թե ՊԵԿ-ի և թե Իրանի ժողովրդի շահին է»:

Զանգանեն անցած հինգշաբթի օրը CNBC-ին տված հարցազրույցում ասել էր. «Պատժամիջոցների պայմաններում նավթի արտադրաչափի կրճատումն Իրանի կարմիր գիծն է և Իրանն իր արտադրաչափը չի կրճատելու»:

Նա ասել էր, որ Իրանի դեմ գործադրված պատժամիջոցների պատճառով Իրանն իր արտադրաչափը չի կրճատելու, բայց ՕՊԵԿ-ին աջակցություն է ցուցաբերելու, որպեսզի անդամների կառավարի: Իրանի նավթի նախարարն ասել է.«Իրանն անցած ամիս արտադրաչափի որևէ հավելում չի ունեցել, հետևաբար նրանք պիտի կրճատեն իրենց արտադրաչափը, որոնք անցած ամիս դա բարձրացրել էին»:

 

 

Ղոդս

Չաբահարի ոճրագործությունը՝ հարձակում Իրանի տնտեսական սահմանների դեմ

 

Չաբահարի ահաբեկչական հարձակումը բազմաթիվ ահազանգեր հնչեցրեց: Ամերիկացիները տարբեր պատճառներով, այդ թվում Աֆղանստանում իրենց շահերն ապահովելու համար  այս նավահանգիստը ազատել են պատժամիջոցներից: Պարզ է, որ այս դեպքում այդտեղ տնտեսական աշխատանք ծավալելու մեծ ցանկություն է առաջանալու և քաղաքի դառնալու է տարածաշրջանի կարևոր կենտրոններից մեկը: Սա դեմ է մեր թշնամիների և նույնիսկ մեր տարածաշրջանային բարեկամներից ու հարևաններից շատերի շահերին, քանի որ նրանք էլ ունեն նավահանգիստներ որոնք մրցակցում են Չաբահարի հետ և Չաբահարի ծաղկումը համազոր է նրանց եկամուտների կրճատմամբ: Դրան զուգահեռ Իրանի թշնամիները ցանկանում են որ  պատժամիջոցներն առավելագույն ազդեցությունը գործեն: Երբ նկատում են թե Թեհրանի համար մի ելք ստեղծվել նրանք անմիջապես հայտնվում են այդտեղ ու փորձում են խափանում առաջացնել: Հետևաբար այն ինչը, որ պատահեց Չաբահար նավահանգստում ապացուցեց, որ այս պատերազմն անհրաժեշտաբար միայն տնտեսական չէ և մեր շրջապատում շատերը պատրաստ են ուր որ անհրաժեշտ լինի այս տնտեսական պատերազմը արյունալի առճակատման վերածեն: Չաբահարի ահաբեկչական հարձակումը լիարժեքորեն ֆինանսական գործառույթ ուներ: Ոմանք իրենց շահերն էին հետապնդում: Գտան մի խումբ հիմարների, որոնք պատրաստ էին իրենց ուժերով սպասարկել նրանց: Իրականության մեջ սրանք մի խումբ մարդասպաններ են, որոնք պատրաստ են ծառայություն մատուցել Իրանին հարվածելու ցանկություն ունեցող ցանկացած ներքին ու արտասահմանյան կողմի: Այն որ տեղացի ժողովուրդն իր ի՞նչ վնաս է կրելու, արդյունքը ի՞նչ է լինելու և այդ քայլն ի՞նչ հետևանքներ է ունենալու նրանց համար ոչ մի նշանակություն չունի:    

 

 

Առավոտն

Չկա աշխարհում մի պետություն, որի քաղաքացիներն ընտրությունների ժամանակ ղեկավարվում են բանականությամբ ու փաստարկներով

 

«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Մեր թվային դարում ընտրություններից առաջ հայտարարվող «լռության օրը», իհարկե, հնացած երևույթ է, և օրենքի այդ պահանջն իր բուն նպատակին չի ծառայում:

Այսինքն՝ «համացանցում նստած» մարդիկ չեն պատրաստվում ինքնամփոփվել, կենտրոնանալ և մտքերը կարգի բերել՝ որոշելու համար, թե ում են պատրաստվում ընտրել: Տեղեկատվական աղմուկը ինչպես «բզզում է» բոլորիս ականջներում, այնպես էլ այսօր շարունակում է իր «բզզոցը», և անիմաստ է խոչընդոտել քարոզչությանն ու հակաքարոզչությանը: Բայց «Առավոտը», ինչպես ընդունված է վերջերս ասել, «դասական» լրատվամիջոց է և ենթարկվում է առայժմ գործող այդ արխայիկ օրենքին:

Եթե ինձ հարցնեին, թե ինչ էր պակասում այս ընտրարշավում, ես չէի տա ավանդական պատասխանը՝ «ծրագրեր», «գաղափարներ», «արդյունավետ բանավեճեր» կամ «կառուցողական քննադատություն»: Դրանք նման իրավիճակներում չկան և չեն լինելու ոչ մի երկրում: Չկա աշխարհում մի պետություն, որի քաղաքացիներն ընտրությունների ժամանակ ղեկավարվում են բանականությամբ ու փաստարկներով: Ընտրողների ճնշող մեծամասնությունն ամենուր և միշտ առաջնորդվում է հույզերով, անձնական համակրանքով, առասպելներով, խարիզմայով և այլն: Զանգվածային հոգեբանությունը չի փոխվել 4 հազարամյակի ընթացքում, և երբ շամանը զարկում է իր դափը, մարդիկ, վարակվելով համանման զգացմունքներով, սկսում են իրենց ավանդական պարը:

Ինձ պակասում էին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունները: Ընդունված է, որ ընտրարշավից առաջ նրանք միասնաբար պարտավորություն են ստանձնում, որ ընտրապայքարը լինելու է ազնիվ և կոռեկտ:

Իհարկե, այդ խոստումը հաճախ է խախտվում, բայց դա, ի վերջո, մի ուղերձ է, որն ուղղված է ընտրողներին, և որի իմաստն այն է, որ մենք, սիրելի քաղաքացիներ, այո, վիճում ենք, բայց դա չի նշանակում, որ մենք թշնամիներ ենք:

Բայց ես շատ կուզեի, որ միջազգային պրակտիկայում ընդունված այդ համատեղ հայտարարությունից բացի, մեր քաղաքական ուժերն ավելի առաջ գնային և այսօր՝ «լռության օրվա» ընթացքում, նույնպես հանդես գային համատեղ հայտարարությամբ:

 

 

Ալիք

Հերոս Աւանէսեանն ընտրւել է Ասիայի բասկետբոլի կոնֆեդերացիայի մրցավարների յանձնաժողովի նախագահի պաշտօնում

 

Բասկետբոլի միջազգային կարգի իրանահայ ճանաչւած մրցավար, Հերոս Աւանէսեանն ընտրւել է Ասիայի բասկետբոլի կոնֆեդերացիայի մրցավարների յանձնաժողովի նախագահի պաշտօնում:

Հերոս Աւանէսեանը համարւում է Իրանի բասկետբոլի միջազգային կարգի ամենաճանաչւած մրցավարներից մէկը: Որպէս մրցավար նա հանդէս է եկել 2008 թւականի Պեկինի Օլիմպիական խաղերում, 2006 եւ 2010 թւականների բասկետբոլի աշխարհի առաջնութիւններում եւ մի քանի այլ կարեւոր մրցաշարերում:

Յիշեցնենք, որ Աւանէսեանը նախապէս եւս մէկ շրջան զբաղեցրել է կարեւոր այդ պաշտօնը:

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ