Dec 09, 2018 13:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09-12-2018

Նիկոլ Փաշինյանն այս տարվա մայիսին թավշյա հեղափոխությամբ կարողացավ Սերժ Սարգսյանին պարտադրել հրաժարական ներկայացնել և ինքը նրա փոխարեն թիկնեց վարչապետի աթոռին:

Մամուլի տեսություն 09-12-2018

Թասնիմ

Հայաստանի կիրակի օրվա ընտրությունները և ուժի լաբբիների առճակատումը

 

Նիկոլ Փաշինյանն այս տարվա մայիսին թավշյա հեղափոխությամբ կարողացավ Սերժ Սարգսյանին պարտադրել հրաժարական ներկայացնել և ինքը նրա փոխարեն թիկնեց վարչապետի աթոռին:

Նա իր լրագրողական ընդունակությամբ ու ուշիմությամբ և քաղաքական ակտիվությամբ կարողացավ հեծնել հասարակական ու տնտեսական ճգնաժամերի ու նաև Հայաստանում արմատավորված քաղաքական կոռուպցիայից դժգոհության ալիքի վրա և ձեռքն առնելով իշխանության ղեկը նոր հույսեր առաջացրեց Հայաստանի քաղաքացիների մոտ: Թեև նրա ընդդիմադիրներից որևէ մեկը մինչ օրս Փաշինյանին արևմուտքի վարձկան և կամ Եվրոպայի ու ԱՄՆ-ի լրտես չի անվանել, սակայն բոլորը համոզված են այն հարցում, որ այս հեղափոխությունն ու նրա իշխանության հասնելը բեկում են առաջացրել  երկրի վարչական օղակում և դա առաջնորդում են եթե չասենք հակառուսական, առնվազն ոչ-ռուսական ուղղությամբ: Թեև Փաշինյանն իր վարչապետության առաջին օրերից ընդգծում էր արտահերթ ընտրությունների գնալու իր որոշումը, այդուհանդերձ կառավարության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքը շարունակվելով և առճակատվելով Երևանում իշխանության մեջ անցյալից մնացած հզոր կառույցներին կիրակի օրը արտահերթ ընտրություններ է կազմակերպում, որպեսզի միատարր դարձնելով իշխանությունը, առավել մեծ թափով իրականացնի իր մտադրությունները: Ժամանակից շուտ արտահերթ ընտրությունների գնալու որոշումը կարելի է բացատրել ժողովրդի տնտեսական խնդիրների ծանրացմամբ և պետական-հասարակական ծառայությունների բաժնում ուշագրավ փոփոխություններ տեղի չունենալով, որի պատճառով Փաշինյանը ժամանակի ընթացքում ժողովրդի համար վերածվելու էր սովորական բրոկրատի և ժողովրդի մոտ նրա վայելած համակրանքը նվազելով ռիսկի տակ էր գնալու ընտրություններում հաղթելու նրա շանսը:

Այսօր ներքին դաշտում երկրում բարեփոխումների կապակցությամբ դեռ հույսի նշույլների գոյությունը, նաև երկրում կառույցային կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը, որը երևան եկավ Քոչարյանին կալանքի տակ առնելու ռադիկալ քայլով համարվում են Փաշինյանի հզոր  կետերը:

Միջազգային ասպարեզում էլ հույսի երկու նշույլներ գոյություն ունեն Փաշինյանի համար: Առաջինն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև տարաձայնություններ առաջանալու և Ազովի ծովում զարգացումների արդյունքում Մոսվկայի ու Եվրոպայի միջև լարվածության սրումը և երկրորդ՝ Կովկասում ֆրանսիական լաբբի ամենահայտնի ներկայացուցչի Վրաստանի նախագահի պաշտոնում հայտնվելը, որի պատճառով մեծանալու է Հարավային Կովկասի հանդեպ Եվրոպայի ուշադրությունը:

Ընտրություններին հանգող շաբաթվա ընթացքում Երևանում քաղաքական մթնոլորտը թեժացավ: Հայաստանում քաղաքականության հին լաբբիները շեշտը դնելով Ղարաբաղի հարցի և ԼՂ-ի կապակցությամբ Փաշինյանի քաղաքականությունը քննադատելով փորձեցին հանրային կարծիքը հրահրել Փաշինյանի դեմ: ՀՀ ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը հայտարարեց Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի մտադրության մասին: Նա ընդգծելով, որ Հայաստանում հեղափոխության անվան ներքո տեղի ունեցածը չարիք է համարվում Երևանի ու Ղարաբաղի համար հստակ կերպով հայտարարեց, թե Փաշինյանը նպատակ ունի Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, ինչը Հայաստանում ծանրագույն մեղադրանք է համարվում:

Եթե կիրակի օրվա ընտրություններն անցկացվեն թափանցիկ պայմաններում և վերջին պահին որևէ անակնկալ չմատուցվի կարելի է կանխատեսել, որ դրա արդյունքներն ամեն դեպքում Փաշինյանի օգտին են լինելու, սակայն դրանով Երևանում քաղաքական զարգացումներին վերջ չի դրվելու: Քանի որ  դրանից հետո Երևանում ուժի լաբբիների առճակատման և քաղաքական քաշքշուկների ականատես ենք լինելու:

 

Քեյհան

ԱՄՆ-ն ընդդեմ ՕՊԵԿ-ի

 

ԱՄՆ-ն ցանկանում էր ՕՊԵԿ-ի միջոցով ճնշում գործադրել Իրանի վրա և առավել նավթ արտադրելու հարցում ՕՊԵԿ-ի անդամներին համոզելու նպատակով նույնիսկ Վիեննա գործուղեց Իրանի հարցով իր ներկայացուցչին, սակայն Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու հարցում ձախողելուց հետո, երբ պարտավորվեց հայտարարել, որ Իրանի նավթի ութ գլխավոր հաճախորդներին ազատում է պատժամիջոցներից, այսօր ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ արտադրողների պայմանավորվածությունը և Իրանին նավթի քվոտաների կրճատումից բացառելը մեկ այլ պարտություն է համարվում ԱՄՆ-ի համար:

ՕՊԵԿ-ի 175-րդ նստաշրջանն Արաբիայի քաղաքականություններին ուղղված որոշ անդամների բողոքներով ապացուցեց, որ նավթ արտադրողների շահերը գերազանցում են սաուդյան-ամերիկյան շահերի պահպանման քաղաքականությանը:

 

Ալիք

«NYT». «Թրամփի փեսան Խաշեղջիի սպանությունից հետո շփվել է սաուդական արքայազնի հետ»

 

Թրամփի փեսա Ջերդ Քուշները սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանությունից հետո շարունակել է սերտորեն շփվել Սաուդական Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի հետ, ում հրահանգով, ինչպես կարծում են շատերը Վաշինգտոնում, կատարվել է սպանությունը: գրում է «The New York Times»-ը։

 

Սպիտակ տան աղբյուրների տվյալներով՝ արքայազնը իր խորհրդականների հետ միասին աստիճանաբար զարգացրել է Քուշների հետ անձնական հարաբերությունները։ Արքայազնը Սպիտակ տան հետ իր հարաբերությունների ամրապնդման հարցում դեռեւս երկու տարի առաջ հույսը դրել է Թրամփի ավագ խորհրդականի վրա՝ գրում է թերթը՝ վկայակոչելով իր ձեռքն ընկած փաստաթղթերը, էլեկտրոնային նամակները եւ sms-հաղորդագրութիւնները։ Ըստ հոդվածի՝ արքայազնի հավատարիմ մարդկանցից կազմված պատվիրակությունը Սաուդաական Արաբիայից 2016 թվականի նոյեմբերին Թրամփի ընտրվելուց հետո այցելել է ԱՄՆ։

Թերթի տվյալներով՝ Քուշներն ու Մուհամմեդ բին Սալմանը հաճախ են զրուցում հեռախոսով, եւ այդ պրակտիկան շարունակվում է Խաշեղջիի սպանությունից հետո։ Թերթի աղբյուրները մտավախություն ունեն, որ Թրամփի խորհրդականը կարող էր ընկնել Ռիադի ազդեցության տակ եւ գործել նրա շահերից ելնելով։ Թրամփի փեսան այլ պաշտոնատար անձանց հետ զբաղվում էր պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրով եւ անցյալ ամառ մի քանի այց է կատարել Մերձավոր Արեւելք, այդ թվում՝ Սաուդական Արաբիա, Հորդանան, Եգիպտոս, Իսրայել եւ Կատար։

 

 

yerevan.today

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրն է

 

2015 թվականի սեպտեմբերին, Հայաստանի նախաձեռնությամբ, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը բանաձևով որոշել է դեկտեմբերի 9-ը հռչակել Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության հարգանքի և այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր:

1948 թվականին այդ օրը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը Ցեղասպանության նախազգուշացման և դրա համար պատժելու մասին Կոնվենցիա է ընդունել: Բանաձևը կոնսենսուսի հիմքով ընդունվել է 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում, այն աջակցել են Վեհաժողովի 80 անդամ երկրներ: Բանաձևի նպատակը Հայաստանի ջանքերի լրացումն էր՝ ուղղված ցեղասպանություն հանցագործության դեմ միջազգային գործունեության խթանմանը և համախմբմանը:

1915 թվականին տեղի ունեցածը շատ երկրների կողմից է ճանաչվել, այդ թվում՝ Եվրախորհրդարանի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի: Օսմանյան կայսրությունում հայերի արտաքսումն ու հետապնդումները սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջից, իսկ 1915 թվականին հասել են բարձրակետին, երբ բնաջնջվել է 1,5 մլն մարդ:

Բանաձևն առանց քվեարկության ընդունելով՝ 193 անդամ երկրները դրանով հաստատել են, որ յուրաքանչյուր առանձին պետություն պատասխանատու է ցեղասպանությունից իր բնակչության պաշտպանության համար, որ այդպիսի պատասխանատվությունը նախատեսում է այդ հանցագործության նախազգուշացում, այդ թվում՝ դրա հովանավորչության մասին: Ուստի օրվա նպատակը Ցեղասպանությունների նախազգուշացման և դրա համար պատժելու կոնվենցիայի տեղեկացվածության, նրա դերի մեծացումն է ցեղասպանության դեմ պայքարում և այդ հանցագործության կանխումը, ինչպես Կոնվենցիայում է ձեւակերպված՝ դրան զոհ գնացած մարդկանց հիշելու և նրանց հիշատակը հարգելու համար, քանի որ այսօր էլ ցեղասպանությունը համաշխարհային հանրության համար իսկապես շարունակում է գլոբալ սպառնալիք ներկայացնել:

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ