Dec 10, 2018 11:59 Asia/Tehran
  • Թրամփը Եվրոպայի արևմուտքում գունավոր հեղափոխությունների է ձգտում

Ֆրանսիայի արտգործնախարարը ԱՄՆ-ի նախագահից պահանջել է չմիջամտել Ֆրանսիայի ներքին հարցերին:

Հակադարձելով վերջերս Թուիթերում Թրամփի կատարած գրառմանը, Ժան Իվ Լը Դրիանն ասել է.«Ես և Էմանուել Մակրոնը Թրամփին ասում ենք՝ մենք չեն միջամտում ԱՄՆ-ի ներքին խնդիրներին, և դուք էլ թույլ տվեք մենք մեր կյանքով զբաղվենք»:

Օրեր առաջ, «դեղին բաճկոնավորների» շարժման  և Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքների մասին, ԱՄՆ-ի նախագահն ասել էր.«Փարիզյան համաձայնությունը շատ լավ չաշխատեց Փարիզի համար: Ֆրանսիայում տարածվել են բողոքներն ու խռովությունները: Ժողովուրդը չի ցանկանում շրջակա միջավայրի պահպանության համար մեծ գումարներ տրամադրել երրորդ աշխարհի մեծ թվով երկրներին և կարգախոսի տեսքով վանկարկում է՝ մենք Թրամփին ենք ուզում»:

Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնատարների այս հայտարարությունները  այդ երկրի ներքին հարցերին Թրամփի ուղղակի միջամտության մասին են վկայում: Թվում է, թե երկրների ներքին հարցերին միջամտելու ԱՄՆ-ի մոլուցքը ընդգրկել է իր ամենամոտ դաշնակիցներին Եվրոպայի արևմուտքում: Եթե մինչ այսօր նախկին խորհրդային միության հանրապետությունները և արևելյան բլոկի նախկինում կոմունիստական երկրները գունավոր հեղափոխությունների թիրախում էին գտնվում, այսօր Եվրոպայի արևմուտքում Վաշինգտոնի դաշնակիցներն են իրենց պետությունների կործանման վտանգի առջև կանգնած:

Նախկին արևելյան բլոկի երկրներում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունները եթե ձախամետ լիբերալ-ժողովրդավարական ծագում ունեին և Ջորջ Սորոսի նման մեծահարուստների գումարով էին տեղի ունենում, Եվրոպայի արևմուտքում ազգայնամետ բնույթ են  կրում և առաջնորդվում են Սթիվ Բենոնի նման տեսաբանների կողմից:

Թվում է, թե վերջին տասնամյակում տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած հակաեվրոպական ազգայնական ալիքն անցնելով Ատլանտյան օվկիանոսից և հասնելով Ամերիկայի ափեր, Դոնալդ Թրամփին առաջացրեց, իսկ այսօր այդ ալիքը մեծ փոթորկի տեսքով վերադառնում է Եվրոպա, որպեսզի տապալի Գերմանիայում ու Ֆրանսիայում Մերկելի ու Մակրոնի նման միջազգայնամետ կառավարությունները և անգամ Թերեզա Մեյի կառավարության նման պահպանողական կառավարությունները:

Այլ խոսքով, եթե մինչև մի քան ի շաբաթ առաջ, եվրոպացիները սպասում էին ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահությանը մնած երկու տարիների ավարտին, այսօր նոր երևույթի առջև են կանգնած: ԱՄՆ-ի կառավարությունը փորձում է առաջնորդել Եվրոպայի արևմուտքում գունավոր հեղափոխություններն ու ժողովրդական բողոքները, որոնք թիրախ են դարձրել բազմակողմանի ձեռքբերումները, այդ թվում Եվրամիությունը և եվրոպական դրամային միավորի՝ եվրոյի մեխանիզմների վրա հիմնված ֆինանսական համակարգը:

Պիտակ

Մեկնաբանություններ