Dec 11, 2018 12:37 Asia/Tehran
  •  Մոգերինի.«SPV-ն մոտ ապագայում կգործադրվի»

2018թ. մայիսի 8-ին, համաձայնության մյուս անդամները, որոնք այժմ գործում են 4+1 խմբի շրջանակում խիստ ընդդիմացան ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն: ՀԳՀԾ-ի եվրոպականեռյակը՝ Գերմանիան, Ֆրանսիան ու Բրիտանիան և Եվրամիությունը որպես միջազգային անվտանգության ու խաղաղության համար նշանակալի ձեռքբերում, կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանումը և Իրանից ևս պահանջել են շարունակել հարգել այս համաձայնությունը:

Այդ իսկ պատճառով Եվրամիությունը SPV անունով հայտնի ֆինանսական հատուկ մեխանիզմ մշակեց՝ Իրանի հետ առևտրական ու ֆինանսական գործարքները շարունակելու համար: Սակայն անցած նոյեմբերի 5-ից Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների երկրորդ շրջանն իրագործվելով , մինչ օրս SPV-ի մեխանիզմները  եվրոպացիների կողմից չեն իրագործվել: Իրանը խիստ զգուշացրել է այդ կապակցությամբ  և եվրոպացի պաշտոնատարները ևս հակադարձել են Իրանի զցուշացմանը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, երկուշաբթի օրը Բրյուսելում եվրոպական երկրների ԱԳ նախարարների նիստի ավարտին տեղեկացրել է Իրանի հետ համագործակցության համար ֆինանսական մասնավոր մեխանիզմի պատրաստ լինելու և  մինչև նախքան տարեվերջ գործադրման հանձնելու մասին:

SPV-ն ապրանքի ներկրման ու արտահանման հարցով Իրանի ու Եվրամիության միջև միջնորդի դերում է հանդես գալու: Այն օգտագործելի է լինելու նաև Իրանի հետ առևտուր իրականացնելու ցանկություն ունեցող այլ երկրների համար:

Մոգերինին ընդգծել է, որ ՀԳՀԾ-ի պահպանման հարցում եվրոպական երկրների ԱԳ նախարարները համակարծիք են: Նա նշել է, որ Իրանը հարգում է իր բոլոր հանձնառությունները և ՄԱԳԱՏԷ-ն ևս իր 14 զեկույցներում հաստատել է Իրանի այդ կեցվածքը: Այդ իսկ պատճառով, չնայած ԱՄՆ-ը երկու փուլերում օգոստոսին և նոյեմբերին շրջափակումներ է կիրառել Իրանի դեմ, սակայն Եվրամիությունը հայտրարել է, որ Իրանը պիտի օգտվի պատժամիջոցների չեղարկման առավելություններից:

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Էրաղչին վերջերս տեղեկացրել է ֆինանսական մեխանիզմների վերջնականացման մասին :

Թվում է, թե SPV-ն անհապաղ իրագործելու մասին Իրանի զգուշացումներն ազդեցիկ են եղել: Նկատի առնելով ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև սրվող տարաձայնություններին, SPV-ի իրագործումը կարևոր քայլ է լինելու Եվրոպայի անկախության և ԱՄՆ-ի կամայականությանը դիմակայելու ուղղությամբ: 

Իրականում Եվրոպան պետք է ավելի լուրջ քայլեր ձեռնարկի Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների հետևանքները նվազեցնելու համար: Անտարակույս SPV-ի իրագործումը կարևոր քայլ է լինելու ՀԳՀԾ-ի պահպանման համար Եվրոպայի խոստումների կատարման ուղղությամբ:

 

Պիտակ

Մեկնաբանություններ