Dec 15, 2018 11:51 Asia/Tehran
  • Հիմա ղարաբաղյան խնդրի կարգավորման համար վիճակը բարենպաստ է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ այժմ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել:

«Կարծում եմ, որ այսօր իրադրությունն առավել բարենպաստ է, կան շատ գործոններ, որոնք հիմք են տալիս նման հայտարարությունների համար», - ասել է Ալիևը:

Նա հավելել է, որ Ադրբեջանի տնտեսական և ռազմական կարողությունների բարձրացումը կօգնի նաև այս հակամարտությունը լուծել և Բաքուն կշարունակի այդ ուղղությամբ իր ջանքերը:

Ալիևն ասել է, որ քանի դեռ Ադրբեջանի տարածքի մի մասը գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ, Բաքուն կշարունակի Հայաստանին հեռու պահել տարածաշրջանային տնտեսական ծրագրերից:

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ այս իրավիճակում, երկու երկրների միջև հարաբերությունները նորմալ չեն զարգանա, և Հայաստանը կբախվի բնակչության ճգնաժամի հետ ու այդ երկրի քաղաքացիները կարտագաղթեն:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվեց 1988 թվականին և 1992 թ.-ին վերածվեց ռազմական հակամարտության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: 1992 թվականից սկսած, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, սկսվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը :

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար նպաստավոր պայմանների մասին Իլհամ Ալիևի հայտարարությունները  վկայում են այն մասին, որ նա ձգտում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, ստիպելու Երևանին  ընդունել անբարենպաստ պայմանները, առկա ճնշումները նվազեցնելու համար:

Ադրբեջանի ռազմական հզորության և Հայաստանի վրա տնտեսական ճնշմամբ, Ալիևը փորձում է ցույց տալ, որ Հայաստանը վատ վիճակում է գտնվում, և այդ պատճառով կընդունի  Ադրբեջանի պահանջները:

Jameson ինստիտուտի փորձագետ  Իլգար Գորբանովը գրում է.«Ադրբեջանը ձգտում է իր ռազմական կարողությունները ավելացնելով, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ունենալ ռազմական գերակայություն: Հետևաբար, հենվելով Իսրայելի հետ համագործակցության վրա, նա փորձում է բարձրացնել ռազմական կարողությունները հեռակառավարվող սպառազինություններում, միևնույն ժամանակ  ձեռք բերելով ԱԹՍ-ներ»:

Թեև Ադրբեջանը վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր երկրներից ռազմական գնումներ է կատարել Հայաստանի դեմ ռազմական ուժը մեծացնելու համար, սակայն անտեսելով այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կապված է երկու երկրների ժողովրդի հպարտության հետ հնարավոր չէ  հարցը լուծել ուժի ու ռազմական ճանապարհով:

Ալիևը պետք է ուշադրություն դարձնի, որ միայն  Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որ մշտապես պատերազմի վախի ու վտանգի  տակ է կարող է որոշել իր  ապագա ճակատագիրը:Հետևաբար, առանց այդ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, հնարավոր չէ կառուցողական լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

Մեկնաբանություններ