Dec 15, 2018 18:23 Asia/Tehran
  • Հյուսիս-հարավ միջանցքի և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարևորությունը Մսկվա-Բաքու հարաբերությունների զարգացման հարցում

Ադերբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքվում կայացած հանդիպման ընթացքում, կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Այս հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևն ասել է.«Բաքու-Մոսկվա հարաբերությունները 2018թ. հատկապես հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը լրացնելու հարցում շատ արդյունավետ են եղել: Նա նաև հույս է հայտնել, որ 2019թ. տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում տեղի կունենան դրական շարժումներ:

Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը Ասիա ու Եվրոպա մայրցամաքների առևտրային կապի կարևոր օղակն է: Ավանդական ու հին ուղիների համեմատությամբ այս միջանցքը՝ տարածության ու ժամանակի առումով 40 տոկոս ավելի կարճ, իսկ ծախսերի առումով 30 տոկոս ավելի էժան է:

Ակնհայտ է, որ հյուսիս-հարավ միջանցքի շահագործմամբ Ադրբեջանն ու ՌԴ-ն դուրս կգան փակուղային վիճակից և վերջ կտրվի եկրու երկրի մեկուսացամանը:

Կասկած չկա, որ այս կապող ճանապարհը Բաքվի ու Մոսկվայի ղեկավարների և երկու երկրի ժողովուրդների համար մեծ նշանակություն ունի:

Այս կապակցությամբ, ԻԻՀ երկաթգծերի ռեսուրսների ու կառավարման ընդլայնման բաժնի տեղակալ և տրանսպորտային հարցերի փորձագետ Մոհամմեդ Ռեզա Նոսրաթ Նեզամին ասել է.«Հյուսիս-հարավ միջանցքի շահագործմամբ, հնարավոր կլինի Հնդկաստանից և Օմանի ծովից, Պարսից Ծոցի շրջանից, Ադրբեջանից ու ՌԴ-ից բեռնվածքներ տեղափոխել Ֆինլանդիայի Հելսինկի և սա իրականում կարող է շատ առավելություներ ստեղծել այս ճանապարհի երկայնքով գտնվող երկրների համար և  համաձայնության անդամ երկրները մեծ ջաներ են գործադրում, որպեսզի շուտով շահագործման հանձնվի այս կապող ճանապարհը:

Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման գաղափարը առաջին անգամ արծարծվել է 1993թ. և 2000թ. Իրանի, ՌԴ-ի և Հնդկաստանի պաշտոնատարների կողմից ստորագրվեել է այս միջանցքի ստեղծամն համաձայնությունը:

Իրականում Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման համաձայնությունը ստորագրվել է Իրանի, ՌԴ-ի և Հնդկաստանի տրանսպորտի նախարարների կողմից՝ ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքում:

Հյուսիս-Հարավ միջացնքը իրականում համարվում է Իրանի, Ադրբեջանի ու ՌԴ-ի երկաթգծերի միացումը: Այդ նախագծի շահագործմամբ, Արևելյան Ասիայի բեռնվածքները Պարսից Ծոցի նավահանգսից կանցնեն Իրանի տարածքով, ապա,  անցնելով Ադրբեջանով ու Ռուսաստանով, կտեղափոխվեն Հյուսիսային  Եվրոպա և հակառակը: Նախատեսվել էր, որ առաջին փուլում այս միջանցքով տեղափոխվի տարեկան 5 մլն. տոննա ապրանք: Ապրանքատեղափոխման քանակը հաջորդ փուլերում կազմելու է տարեկան 10 մլն տոննա:

Ադրբեջանի դժվարություններից մեկը Ղարաբաղյան հակամարտությունն է: Փորձագետների խոսքերով, այս հակամարտության չլուծված մնալը մեծ վնասներ է հասցրել երկու երկրների մասնավորապես Ադրբեջանի տնտեսությանը:

Նավթի ու գազի պաշարների առկայության բերումով Ադրբեջանի տնտեսությունը ավելի ծաղկուն է քան Հարավային Կովկասի մյուս երկրների տնտեսությունը և կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բացառապես կախված է տարածաշրջանի անկախ պետությունների աջակցությունից

Մեկնաբանություններ